Սակայն քաղաքապետը բնակիչներին առաջարկեց դիմել թաղապետարան . «Եթե դուք վարչական շրջանի ղեկավարին դիմել եք` դա նշանակում է, որ էլի ինձ եք դիմել»,-ասաց նա:

 

Բնակիչներից մեկի դիտարկմանը, թե երբ դիմում են քաղաքապետարան` մերժում են ստանում` Տարոն Մարգարյանը պատասխանեց. «Քաղաքապետարան ինչու՞ եք գալիս, գնացեք թաղապետարան: Մի խոսքով քաղաքապետը բոլորին ուղարկեց թաղապետի մոտ:

Տարոն Մարգարյանի և բնակիչների խոսակցությանը միջամտեց ՀՀԿ-ի տատիկը` տիկին Ռոզան, ով բնակիչների վրա բարկացավ դժգոհելու համար և հայտարարեց.

 

«Քաղաքապետը եկել` ժողովրդին Կամազով փող է բաժանում, իսկ դուք դժգոհու՞մ եք»:

 

Նշենք, որ Մալաթիայի ներկայիս թաղապետն է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանի եղբորորդին` Արտակ Ալեքսանյանը:

 


Աղբյուր՝ www.yerkir.am