Օմսկի լքված տներից մեկում տեղական հարբեցողները հայտնաբերել մարդուն, ում մեջքի ետևում կացին էր խրված: Տղամարդը մահացել է վերակենդանացման բաժնում մեկ օր անց:
«Տիգրանը փողհար է», – դա միակ խոսքերն են, որոնք նա կարողացավ արտասանել: Դրա շնորհիվ օպերատիվ խմբին հաջողվել է գտնել մարդասպանին: Ալեքսեյ Խոխմաչովը, ով համարվում էր տեղական ճանաչված շեփորահարի ֆան-ակումբի նախագահ, առաջին անգամ չէ, որ նա իր ընկերներին վնասել է իր պաշտելի գործիքի հանդեպ կոպիտ արտահայտությունների համար: Սակայն մահվան ելքով դեպք չէին սպասում նույնիսկ օպերատիվ աշխատողները:
Ալեքսեյ Խոխմաչովը իրավամբ դարձել է Օմսկում Տիգրան Պետրոսյանի ֆան-ակումբի նախագահ: Երկրպագուի խոսքերով, նա իր հանցագործության մեջ չի խոստովանում: Իսկ իր ընկերոջը-հարևանին, մանր գործարար Վենիամին Պուզդիկովին կացնահարել է դավաճանության համար: Պատճառը այն էր, որ նախկինում Վենիամինը նույնպես մտնում էր շեփորահարի ֆան-ակումբի մեջ, բայց չգիտես ինչու հանկարծ փոխել է շեփորահարի նկատմամբ իր վերաբերմունքը՝ ասելով, որ Կիրկորովը ավելի լավն է, իսկ Պետրոսյանը՝ ուղղակի փողհար է: Այսպիսի արտահայտությունը երկրպագուն անպատիժ չէր կարող թողնել: Ալեքսեյը Վենիամինին խաբեությամբ բերել է լքված տուն՝ ասելով, որ ուզում է նրա հետ խմել բոլոր հարբեցող-մուրացկանների աչքերից հեռու: Երբ Պուզդիկովը շրջվեց, նա ծանր փայտով հարվածեց նրա քունքին: Արագ հանեց թաքցրած կացինը և հարվածեց հարևանի մեջքին:
Նրան ծանր վիճակում հայտնաբերել են հարբեցողները, ովքեր էլ կանչել են շտապ օգնություն: Շտապ օգնությունը արագ ժամանեց դեպքի վայր, սակայն տղամարդուն չհաջողվեց փրկել: Նա մահացավ վերակենդանացման բաժնում հաջորդ օրը:
Միակ բառերը, որոնք նա կարողացավ հստակ արտասաներ, դրանք էին, որոնք այդպես ջղայնացրեցին Խոխմաչովին՝ «Տիգրան Պետրոսյանը՝ փողհար է»: Սակայն օպերատիվ աշխատողներին այդքանն էլ բավական էր, որպեսզի հասկանային, թե ով է հանցագործը:
Երկու տարի առաջ Ալեքսեյ Խոխմաչովը նույնպես կատարել է նմանատիպ հակաօրինական գործողություններ, որոնք կապված էին Տիգրան Պերոսյանի հետ: Այն ժամանակ Ալեքսեյը անցել է դատաբժշկական փորձաքննություն, որի արդյունքում Ալեքսեյի մոտ հայտնաբերվել են հոգեկան խանգարումներ: Նրան ուղարկել են հարկադիր բուժման ընդհանուր տիպի ստացիոնարում: Մեկ տարի անց նրան դուրս են գրել, քանի որ բժշկական հանձնաժողովը որոշեց, որ նա այլևս վտանգ չի ներկայացնում հասարակության համար: Դատի ժամանակ Ալեքսեյը իրեն պահում էր ոչ ադեկվատ: Կրկնակի դատաբժշկական փորձաքննությունը ցույց է տվել, որ Խոխմաչովը գտնվում է ծայրահեղ վիճակում, ինչը առաջացել է սուր հոգեկան խանգարման հետևանքով:
politik.am