Ողբերգական դեպքը տեղի է ունեցել հունիսի 24-ին, Սուխոբուզիմոյի շրջանի համանուն գյուղում: Գլխից վիրավորված 8-ամյա աղջնակին տեղափոխել են հիվանդանոց: Բժիշկները փորձել են փրկել նրան, բայց ապարդյուն: Հունիսի 25-ի առավոտյան փոքրիկը մահացել է, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
Ներկայումս դեպքի վայրում աշխատում է օպերատիվ քննչական խումբը, որը պետք է պարզի տեղի ունեցածի հանգամանքները: Քննարկվում է քրեական գործ հարուցելու հարցը:
news.am