Հակաճառիր
Ինձ դուր են գալիս կանայք, ովքեր չեն վախենում արտահայտել իրենց սեփական կարծիքը։ Դա խոսում է ինքնավստահության և ինտելեկտի մասին:
Արմեն, 25 տ.
“Բոյկոտիր” make up-ը
Երբ կինն առանց դիմահարդարման է գալիս ժամադրության, ես դա ընկալում եմ որպես շատ համարձակ քայլ և գնահատում ըստ արժանվույն: Դա նշանակում է, որ նա ներդաշնակ է իր և իր արտաքինի հետ:
Սամվել, 31 տ.
Եղիր վայրի
Ինձ դուր է գալիս, երբ կինը համարձակ է անկողնում և չի վախենում նորարարությունների դիմել: Սիրում եմ, երբ մարդիկ չեն թաքցնում իրենց պոռթկումները:
Արման, 27 տ.
Փիլիսոփայիր
Ես կարծում եմ, որ համարձակություն է, երբ կինը չի վախենում խելացի երևալ: Խոր ներաշխարհ ունեցող կինն իրականում շատ գայթակղիչ է:
Վահե, 30 տ.
Եղիր “կպչուն”
Շատ գնահատում եմ համառ ու նպատակասլաց կանանց, ովքեր կարող են պայքարել իրենց նպատակների ու երազանքների համար:
Կարեն, 22 տ.
Արտասվիր… ծիծաղից
Ինձ համար չափազանց սեքսուալ է, երբ կինը բարձր ծիծաղում է: Դա դիտարկում եմ ոչ թե որպես անքաղաքավարություն, այլ կենսասիրություն և կյանքը վայելելու ունակություն:
Հրաչ, 32 տ.
Նախաձեռնիր
Սիրում եմ, երբ կինը նախաձեռնությունն իր ձեռքն է վերցնում. լինի ժամադրություն, թե հանգստի պլանավորում, ինձ դա միշտ երջանկացնում է:
Դավիթ, 25 տ.
Եղիր անմիջական
Պոռթկուն և անմիջական կանայք կարող են վայրկենապես գերել ինձ: Դա խոսում է նրանց սեքսուալության և ինքնավստահության մասին:
Վիգեն, 29 տ.
Եղիր անկեղծ
Ես իսկապես համարում եմ համարձակություն, երբ կինը չի թաքցնում իր զգացմունքները: Այսինքն, սիրում է` բարձրաձայնում է, բարկացած է` բարձրաձայնում է, երջանիկ է` բարձրաձայնում է` առանց մտավախության, թե ինչ կասեն մյուսները:
Լևոն, 22 տ.
Եղիր ինքնավստահ
Հիանում եմ այն կանանցով, ովքեր առաջինն են սիրո խոստովանություն անում: Դա ինձ համար կայացած լինելու և ինքնավստահության գագաթնակետն է:
cosmo.am