Քարաբերդի գյուղի բնակիչ Վաչե Մանուկյանի դին վաղ առավոտյան գտել են տանը կից անասնագոմում՝ մուտքի առաստաղից կախված վիճակում: Նախնական տեղեկություններով, այն ինքնասպանություն է:

Նշենք, որ վերջինս 49 տարեկան էր: Ըստ գյուղացիների, տղամարդը առողջական խնդիրներ է ունեցել: Ոստիկանությունից NEWS.am-ի հետ զրույցում հայտնել են, որ հանգամանքները պարզվում են: