1. Ձեր համակրանքն ի ցույց մի դրեք
Թույլ տվեք տղամարդուն իրեն նվաճող զգալ: Հարկավոր չէ միանգամից խոսել այն մասին, թե ինչքան է նա ձեզ դուր գալիս: Կնոջ խնդիրն է այնպես անել, որ տղամարդը մտածի, թե ինքն է նկատել ձեզ: Գաղտնիք մնացեք: Եթե այդ տղամարդը ձեզ շատ է դուր գալիս, բաց, բարեհամբույր եղեք, բայց ոչ մի դեպքում մի ցույց տվեք, թե ինչ է կատարվում ձեր ներսում:

2. Կարողացեք տղամադուն իրականությանը մոտ հաճոյախոսություն անել
Հաճոյախոսությունը մի շփոթեք կեղծավորության և անընդհատ դատարկ գովեստների հետ: Ավելի լավ է տղամարդուն հաճոյախոսությամբ ուրախացնել մեկ անգամ, բայց դա շատ ճիշտ անել: Խոսքի մեջ նշեք տղամարդու այն գիծը, որը ձեզ շատ է դուր գալիս: Վստահ եղեք, որ նա կգնահատի այդ քայլը և ձեր աչքերում ավելի լավը կցանկանա դառնալ:

3. Ոչ մի սեքսուալ ենթատեքստ
Եթե նպատակը ձեզ համար ընդամենը մեկ գիշերվա զուգընկեր գտնելն է, ապա համարձակորեն կարող եք ակնարկել, որ հանդիպման եք եկել առանց ներքնազգեստի: Իսկ եթե խնդիրը տղամարդուն հետաքրքրելն ու գրավելն է, ապա հարկավոր չէ սեքսուալ ենթատեքստով զրույցներ տանել:

4. Հեռավորություն պահեք
Հարկավոր չէ տղամարդուն միանգամից պատմել ձեր նախորդ հարաբերությունների մասին, ինչպես նաև նրան հարցեր տալ իր անձնական կյանքի մասին: Եթե դուք տղամարդուն ինչ-որ անձնական պատմություն պատմեք, ապա համոզված եղեք, որ նա ընդունակ չի լինի դա գնահատել ձեր հարաբերությունների ամենասկզբում:

5. Ոչ մի բացասական բան
Տղամարդուն միանգամից ձեր բոլոր խնդիրները ներկայացնելն ամենալավ գաղափարներից չէ: Այստեղ հարկավոր է հասկանալ, թե ով է ձեզ հարկավոր՝ արժանի կողակի՞ց, թե՞ ձեր բողոքները լսող մեկը: Աշխատեք ցուցադրել ձեր կենսուրախությունը և լավատեսությունը:
1in.am