Անգլիացի դիզայներ Էնդի Բեյթսը տղամարդու սեռական օրգանների տեսքով պայուսակ է ստեղծել:

Daily Mail-ի հետ հարցազրույցում Բեյթսն ասել է, որ պայուսակի դիզայնն իրեն ուղարկել է նկարիչ Գրեյսոն Փերին, և ինքն էլ գործի է անցել:

Դիզայները նախ փայտից կտրել է պայուսակի ձևը, ապա հորթի կաշին թրջել է ջրով: Դրանից հետո ստեղծել է պայուսակի «անատոմիական մանրամասները»:

«Այս պայուսակը մեծ հետաքրքություն է առաջացրել հանրության մեջ, բայց, չնայած բազմաթիվ խնդրանքներին, ես մտադիր չեմ նմանատիպ երկրորդը ստեղծել»,- ասել է Էնդին, որն առաջադրվել է արհեստավորների հմտությունների` Craft Skills Awards մրցանակին:

Աղբյուր՝ www.1in.am