Ազգագրագետներն ասում են, որ հեթանոսական ժամանակաշրջանում հայ աղջիկերը Աստղիկ աստվածուհու տաճարում զրկվում էին կուսությունից, որից հետո միայն համարվում ցանկալի հարսնացուներ: Իսկ խնձորի ընտրությունը պայմանավորված է նրանով, որ Հայսատանում խնձորի պաշտամունք է եղել, այն համարվել է սիրո խոստովանության, բեղմնավորման և պտղաբերության խորհրդանիշ:
«Այսօր մեր իրականությունում կարմիր խնձորի երևույթը շատ է արժեւորվում, ես դեմ չեմ, որ աղջիկը կույս ամուսնանա: Ես դեմ եմ կոնկրետ ավանդույթին: Ի°նչ է նշանակում` շենքի պատուհաններից կախված հարևանության աչքի առաջ բերել աղջկա կուսության «ապացույցը»: Նվաստացուցիչա անգամ: Լավա՝ հիմա սավանը ցույց չեն տալիս: Ես անգամ կողմ եմ, որ օրենքով արգելվի այդ հիմար ավանդույթը: Մեր հայ տղաների մոտ էլ կարծես հիվանդություն ա աղջկա կուսությունը ստուգելը: Ամուսնության մեջ կարևորը սերն ա, փոխադարձ հարգանքն ու վստահությունը: Վերջապես իրանք պետք ա հասկանան, որ կուսաթաղանքի հետ չեն ամունանում, այլ աղջկա»,- ասում է 26- ամյա Լուսինեն: Հասմիկ Կարապետյանը, ով վերջերս է ամուսնացել, կարմիր խնձորի ավանդույթը համարում է անհեթեթություն. «Ինձ չի հետաքրքրում մեր շենքի 5-րդ հարկի Վարդուշ տատնի ինչ կասի: Կարմիր խնձորի ավանդույթը վաղուց պետք է վերացած լիներ: Ու°մ, ի°նչ պետք է ցույց տաս: Ծիծաղելի է: Մենք անգամ չենք էլ մտածել այդ ավանդույթը կատարելու մասին»: Հասմիկի ամուսնու մայրը ևս չի ընդունում հայկական այս ավանդույթը. «Դա ինձ չի վերաբերում, իմ տղայի և հարսի գործն է, ուր մնաց հարևաններին բան ապացուցենք»:

Իսկ ահա 18-ամյա Կարենի համար աղջկա կուսությունը առաջնային է. «Էդ քննարկամ թեմա չի: Իմ կինը պետքա մաքուր լինի, իրա առաջին տղամարդը ես պիտի լինեմ, իսկ ուրիշ տարբերակ չի ընդունվում: Հո լո՞խ չեմ, գնա ուրիշի հետ քնի, հետո գա, հետս ամուսնանա»:

aravot.am