Չնայած այն հանդիպում է և՛ կանանց, և՛ տղամարդկանց մոտ, այն առավել հաճախ է աղջիկների մոտ: Ցավ կարող է առաջանալ անբավարար սեռական գրգռման դեպքում: Ցավը կարող է կապված լինել մկանային լարվածության հետ, որը իմիսիայի իրականացման համար մեծ դժվարություններ է հարուցում, իսկ ներհրումներ կատարելիս լորձաթաղանթի տրավմատիզացիայի հետևանք դառնում:


Ինչպես արդեն նշվեց, կնոջ սեռական կյանքի որակը մեծապես կախված է միջանձնային հարաբերություններից: Կոնֆլիկտների վերբալիզացիայի անկարողությունը, կապված կնոջ անինքնավստահության և չափից դուրս համեստության հետ, բերում է “մարմնի լեզվի” ակտիվացմանը: Սեռական մերձեցման ժամանակ ցավի առաջացումը զուգընկերոջը մերժելու ոչ վերբալ դրսևորումն է:


Շատ հաճախ սեքսուալ դժվարությունները և խնդիրները չեն կարևորվում և անտեսվում են ամուսինների կողմից, մինչդեռ ոչ ժամանակին հայտնաբերումը և բուժումը կարող է պատճառ լինել անձի նևրոտիզացիայի և սեքսուալ ոլորտում ֆունկցիոնալ խանգարումների առաջացմանը:


Կանանց համար սեռական աններդաշնակության պատճառ կարող է ահնդիսանալ նաև ամուսնու կողմից կոպիտ վերաբերմունքը, էռոգեն գոտիների անբավարար խթանումը կամ ընդհամրապես բացակայությունը:
Սեռական անհամատեղելիությունը կարող է պայմանավորված լինել նաև միմյանց հետ խառնվածքի և սեռական կոնստիտուցիայի ինչպես նաև սեռական վարքի անհամապատասխանությամբ: Սեռական մերձեցմանը ուղղված բացասական դիրքորոշման զարգացմանը նպաստում է զուգընկերոջը ֆիզիկապես /խոսք, միմիկա, հագուստ, հոտ որը բնորոշ է տվյալ անհատին/ անտանելիության հանգամանքը ինչպես նաև երբ նա կորցրել է իր էռոտիկ գրավչությունը` իրեն չհետևելու պատճառով:

www.armmedicine.com