Քալիֆորնիական Փասադենա քաղաքում բնակվող հայը դատական հայց է ներկայացրել այն մասին, որ իր գնած նոր հեռախոսը, ինչչով խաղում էր իր հնգամյա տղան, իր մեջ պոռնոգրաֆիկ լուսանկարներ ու տեսագրություններ էր պարունակում: Այդ մասին հաղորդում է ամերիկյան «KTLA» հեռուստաընկերությունը:

Արսեն Ղարիբյանը հայտնել է, որ իր հնգամյա որդին պոռնոգրաֆիկ լուսանկարներ է հայտնաբերել, երբ խաղացել է բջջային հեռախոսով: «Նա վազեց ինձ մոտ ու բղավեց. «Հայրիկ, հայրիկ, տես, թե քո հեռախոսում ինչ կա»:

Ղարիբյանը հետ է վերադարձրել հեռախոսը, սակայն որպես ապացույց մի քանի լուսանկար պահպանել է: Նրա խոսքով՝ նա ճանաչել է, թե լուսանկարներում ովքեր են. նրանք խանութի աշխատակիցներն էին: Նրա հայցում նշվում է, որ հեռախոսը ձեռք է բերել «Sprint» մասնագիտացված խանութում Փասադենայում, դեռ 2011թ.-ին: Այդ խանութն այլեւս չի գործումԼ Ղարիբյանը երկու շաբաթ առաջ հայցը ներկայացրել է «Sprint and Nextel»-ի գործակալին:

Այս առթիվ «Sprint»-ը հանդես է եկել հայտարարությամբ: «Այս միջադեպը տեղի է ունեցել Փասադենայի շուկայական առեւտրի խանութում, որ վաճառում էր «Sprint»-ի ապրանքը: «Sprint»-ը չի հանդուրժում նման պահվածք: Ենթադրաբար, այդ ամենին մասնակցած առեւտրի ներկայացուցիչները «Sprint»-ի աշխատակիցներ չեն եղել: Մենք այդ միջադեպից հետո այլեւս չենք աշխատում տվյալ գործակալի հետ: Մեր հետաքննությունը շարունակվում է»:


http://news.am/arm/news/175585.html