Պատրաստությունը շատ ճոխ էր կազմակերպված, միայն թե Նանեի տրամադրությունը չէր բարձրանում, դեմքին ժպիտ չէր երևում։ Ու դա այնքան ակնհայտ էր, որ հարսանիքի ժամանակ հյուրերի քննարկման առարկա էր դարձել: Իսկ Նանեն չէր կարողանում իրեն պատկերացնել անծանոթ տղամարդու գրկում։ Որքան օրը թանձրանում էր, Նանեն չէր կարողանում ժպտալ, արցունքները խեղդում էր կոկորդում…
Հարսանեկան տորթը կտրելու ժամանակ մարդիկ նկատեցին, որ Նանեն տեղում չէ, սկսեցին փնտրել, իսկ նա չկար ու չկար։ Ռեստորանի մատուցողուհին սակայն վախվորած ասաց, որ նրան տեսել է նույն համալիրի սենյակներից մեկում։ Նանեի ամուսինն ու ծնողները վախվորած բարձրացան վերև, հայրը մտքում միայն մեկ հարց էր տալի, ինչու՞, նրանց մտքով ամեն բան անցնում էր։ Մտան սենյակ ու Նանեին տեսան փեսեղբոր գրկում…..
Հարսանիքը վերածվեց կռվի ու դավի…
Ի վերջո, Նանեն միայնակ մնաց, հետագայում չամուսնացավ փեսեղբոր հետ, քանի որ արդեն իսկ վատ համբավ էր ձեռք բերել շրջապատում:
slaq.am