Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փլուզման պատճառը ենթակայանի հարևանությամբ և նշված շենքի արանքում կառուցվող առևտրի սրահով ու գրասենյակային տարածքներով շենքի կառուցումն է, որի շինարարական աշխատանքներ կատարելու ժամանակ շինարարների և նրանց պատվիրատուների ղամազության հետևանքով մի ամբողջ թաղամաս հոսանքազրկվել է: Այստեղ կա նաև ընկած ցուցանակ, սակայն ցուցանակը չունի կնիք և ցուցանակի վրա գրված է պատվիրատու Մագդա Սարգսյան, կապալառու «Տրանս ունիվերսալ» ՓԲԸ, լիցենզիա համար 15 181, նախագծող «ՊատԱրմ» ՍՊԸ: Ցուցանակից պարզ է դառնում, որ պետք է կառուցվի 4 հարկանի բնակելի շենք, շինարարության սկիզբ է գրված 15.03.2013թ, ավարտը՝ 15.09.2014թ: Այս պահին տեղում են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կենտրոնի օպերատիվ խումբը և Կենտրոն էլցանցի պատասխանատուները, սակայն վերջիններս շիվար կանգնել և չգիտեն՝ ինչ անեն: Անզեն աչքով էլ երևում է, որ հիմնական մեղավորը շինարարություն իրականացնողներն են եղել, քանի որ չեն պահպանել անվտանգության կանոնները, իսկ եթե համապատասխան մարմիններն էլ թույլտվություն են տվել, ուրեմն նրանց քայլը կարելի է համարել բթամտություն: Փլուզման հետևանքով հարևանությամբ կան մեծ թվով բնակելի շենքեր, այդ թվում՝ բարձրահարկ, ինչպես նաև խանութներ, մանր և միջին բիզնեսի կրպակներ, որոնք նույնպես հոսանքազրկվել են: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ տեղական իշխանիկներից ոչ ոք ներկա չէ, և դեպքի վայր են եկել միայն էլեկտրացանցի ներկայացուցիչները: shamshyan.com
Փլուզում կենտրոնում. 80 հազար բնակիչ մնացել է առանց հոսանք
|
Կիսվել
Comments are closed.