Վերջինս ամենայն մանրամասնությամբ պատմում է, թե ինչպես է Mediamall.am կայքը ապահովել Տարոն Մարգարյանի՝ «Ավելի լավ Երեւան» ֆեյսբուքյան էջի ավտոմատ լայքերը: Հիշեցնենք, որ վերջին օրերին մեծ աղմուկ էր բարձրացել համացանցում: Շատերը բողոքում էին, որ իրենք իրենցից անկախ դարձել են Տարոն Մարգարյանի էջի հավանողներ: Փորձագետը պարզել է, որ ավտոմատ լայքերի պատճառը Mediamall.am-ն է եղել, որ մուտք գործելով այդ կայքը՝ ավտոմատ դառնում էիր Տարոն Մարգարյանի էջը հավանող: Ի դեպ, նշենք, որ այն բանից հետո, երբ փորձագետը ահազանգել է նշված խնդրի մասին, կայքի եւ ֆեյսբուքյան էջի փոխկապակցվածությունը հանվել է:

 

 

ilur.am