1998թ.-ի օգոստոսի 17-ին Բիլ Քլինտոնը հաստատեց Մոնիկա Լևինսկայի հետ իր հարաբերություների մասին լուրերը:  Մենք վերհիշեցինք ևս չորս սկանդալներ, որոնք

 

ամբողջ աշխարհում մեծ աղմուկ հանեցին:

1. Բիլ Քլինտոն և Մոնիկա Լևինսկի

Scandal01 800x532 5 самых громких секс скандалов в политике

Դժվար է պատկերացնել այնպիսի մարդու, ով չի լսել այս սեքսուալ սկանդալի մասին: Սպիտակ տանը փորձաշրջան անցնող գեղեցկադեմ Մոնիկան՝ որպես Քլինտոնի հետ ունեցած հարաբերությունների ապացույց, ներկայացրեց իր ներքնազգեստը: Իմպիչմենտի բոլոր փորձերը ձախողվեցին, իսկ Քլինտոնին ներեցին և՛ ԱՄՆ-ի հասարակությունը, և՛ նրա կինը՝ Հիլարին, ով աջակցում էր ամուսնուն ողջ սկանդալի ընթացքում:

 

2. Սիլվիո Բերլուսկոնի և Ռուբի

Scandal02 5 самых громких секс скандалов в политике

Ռուբին, իսկ ավելի ճիշտ մարոկկացի պարուհի Կարիմա էլ-Մարուգը, Բերլուսկոնիի առանձնատանը կազմակերպվող հայտնի «բունգա-բունգա» զվարճանքների մասնակիցն էր: Իտալիայի նախկին վարչապետը, ով հայտնի է իգական սեռի հանդեպ իր թուլությամբ, մեղավոր ճանաչվեց անչափահաս Ռուբիի հետ ունեցած կապի համար: 2013թ.-ի հունիսին Միլանի դատարանը դատապարտեց 76-ամյա Բերլուսկոնիին 7 տարվա ազատազրկման:

 

3. Յուրի Սկուրատով և երկու անծանոթուհիներ

Scandal03 5 самых громких секс скандалов в политике

1999թ.-ին Յուրի Սկուրատովը դարձավ Ռուսաստանի պատմության մեջ առաջին սեքս-սկանդալի գլխավոր հերոսը: Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազը հեռացվել էր իր պաշտոնից այն բանից հետո, երբ «Россия» հեռուսաընկերությունը ցուցադրեց մի տեսանյութ, որի վրա «գլխավոր դատախազին շատ նման մի անձնավորություն սեքսով էր զբաղվում երկու աղջիկների հետ»: Սկուրատովը պնդում էր, որ տեսանյութը շինծու էր և նրա վատ որակի պատճառով չհաջողվեց ապացուցել Սկուրատովի մեղավորությունը: Դատական գործը դադարեցվեց, սակայն նա ստիպված եղավ թողնել դատախազի պաշտոնը:

 

4. Դոմինիկ Ստրոս Կան և սպասուհին

Scandal04 5 самых громких секс скандалов в политике

Արժույթի միջազգային հիմնադրամի տնօրեն Դոմինիկ Ստրոս Կանը 2011թ.-ին սեռական ոտնձգությունների, բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել էր Նյու-Յորքում: Ըստ «Սոֆիտել» հյուրանոցի սպասուհի՝ Նաֆիսաթու Դիալլոյի խոսքերի, Ստրոս Կանը բռնաբարել էր նրան իր համարում: Չնայած, որ Ստրոս Կանի վրայից բոլոր մեղադրանքները հանվեցին, նա ստիպված եղավ հրաժարական տալ, ինչպես նաև հրաժարվել Ֆրանսիայի 2012թ.-ի նախագահական ընտրապայքարում մասնակցելուց և վճարել «տուժվածին» 1.5 միլիոն դոլար:

 

5. Էնթոնի Վիներն ու նրա սեքսհաղորդագրությունը

Scandal05 5 самых громких секс скандалов в политике

Վերջերս ևս մեկ սեքսուալ սկանդալ բարձրացավ քաղաքականության մեջ: Հուլիսին Նյու-Յորքի քաղաքապետի թեկնածու Էնթոնի Վիները «բռնվել» էր այն բանից հետո, երբ ուղարկել էր իր ընկերուհուն իր մերկ լուսանկարները: Որպեսզի նա դուրս չգա ընտրական պայքարից, Վիները հրապարակայնորեն խոստովանեց իր բոլոր արարքները, իսկ կինը չթողեց ամուսնուն դժվար իրավիճակում և աջակցեց նրան: Հետաքրքիրն այն է, որ դա Վիների այդ տիպի առաջին սկանդալային դեպքը չէր: Երկու տարի առաջ նա հեռացվեց ԱՄՆ-ի Կոնգրեսից նմանատիպ արարքի համար:

blognews.am


http://hayeli.am/article/374796/