Այսպես, գերմանական հետազոտողները հայտնաբերել են, որ կարմրահերները ամենաակտիվ սեռական կյանքով են ապրում՝ ի տարբերություն մազերի այլ գույն ունեցողների: Ամենայն հավանականությամբ, դա գալիս է նրանից, որ կամիր գույնը երևակայության մեջ ստեղծում է առողջ կարմրության պատկերացում, ինչը վկայում է պտղաբերության բարձր մակարդակի մասին:

Հագուստը ևս կարող է շատ բաների մասին վկայել, օրինակ՝ տրամադրության:

Կնոջ քայլվածքից կարելի է պատկերացում կազմել սեռական կյանքից նրա բավարարվածության աստիճանի մասին: Թեթև քայլվածքով կանայք մեծ օրգազմ են ապրում: Բանն այն է, որ օրգազմը թուլացնում է մկանները, ինչի շնորհիվ քայլվածքը թեթև է երևում:

Կոշիկի կիջոցով հնարավոր է որոշել նրա տիրոջ կարգավիճակն ու բնավորությունը: Հանգիստ կոշիկներ կրում են շփման մեջ հաճելի մարդիկ, ճտքավոր կոշիկներ գերադասում են ագրեսիվ մարդիկ, անհարմար թվացող կոշիկներ կրում են հանգիստ բնավորության տեր անձինք:

Շրթներկը «կպատմի» ֆինանսական վիճակի մասին: Կարմիր շրթներկ ընտրող կանայք ավելի շատ գումար են վաստակում, քան նրանք, ովքեր ընտրում են չեզոք գույները:

1in.am