Ռեփեր Քանյե Ուեսթը Քիմ Քարդաշյանի համար Burger King-ի 10 ռեստորան է գնել, հաղորդում է Gawker-ը: Ըստ պարբերականի` սա Քանյեի հարսանեկան նվերն է իր ապագա կնոջը: Հիմա զույգը Burger King-ի մի քանի ռեստորաններ ունի Մեծ Բրիտանիայում, Իտալիայում եւ Ֆրանսիայում:
Gawker-ի աղբյուրը փոխանցել է, որ ռեստորանները ձեռք են բերվել Եվրոպայում, քանի որ «Քանյեն այնտեղ է տեսնում Քիմի ապագան` ռեալթի շոուից հեռու»:
Քանյեն արդեն Fatburger ցանցի մի քանի ռեստորաններ ունի, այնպես որ Burger King-ի մի քանի մասնաճյուղերի ձեռքբերումը նոր բիզնես չէ նրա համար: Նշենք, որ աստղային զույգի հարսանիքը նախատեսվում է այս տարի:
Աղբյուր՝ 168.am