Շաբաթ օրը Սիեթլում կայացած իր համերգի ժամանակ Քանյե Ուեսթը Քիմ Քարդաշյանին ասել էր, որ «մի օր» ամուսնանալու է նրա հետ: Թվում է, թե Քանյեն չի համբերում և ցանկանում է շուտ օրինականացնել իր ու Քիմի հարաբերությունները:
Երկուշաբթի օրը, Քիմի ծննդյան օրը, 36-ամյա ռեփերը վարձել է Սան Ֆրանցիսկոյի բեյսբոլի մարզադաշտը, որպեսզի ընտանիքի անդամների և ընկերների ներկայությամբ առաջարկություն անի Քիմին:
Արտասահմանյան լրատվամիջոցները հայտնում են նաև, որ չնայած զույգի դուստրը` Նորին ծնվել է հունիսն` Քիմն ու Քանյեն ցանկանում են կրկին երեխա ունենալ: Հարցազրույցներից մեկում Քիմն ասել է, որ ցանկանում է մեծ ընտանիք ունենալ և դրա համար պետք է քայլեր ձեռնարկվեն, քանի որ ինքը մեծանում է:
Աղբյուր՝ www.slaq.am