Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնն ակամա հայտնվել է սեքս-սկանդալի կենտրոնում:
Twitter –ի մկրոբլոգում նա բաժանորդագրվել է էլիտար էսկորտ ծառայություններ մատուցող գործակալության նորություններին: Վարչապետը սակայն հայտարարել է, որ այդ բաժանորդագրությունը պատահաբար է տեղի ունեցել: Բրիտանական կառավարությունից պարզաբանել են, որ նախկինում բաժանորդագրության գործընթացն ավտոմատացված է եղել, եւ Քեմերոնի աքաունտը ինքնուրույն զանգվածային բաժանորդագրում է կատարել: Դրա պատճառը եղել է այն, որ տվյալ պահին Քեմերոնը գրեթե 370 հազար մարդու նորություն է «կարդում»:
Աղբյուր՝ hayeli.am