Քիմ Քարդաշյանը սեփական բլոգում հպարտանում է ոչ միայն նրանով, որ 25 կգ նիհարել է և վերադարձրել իր նախկին կազմվածքը, այլև բացահայտել է գեղեցկության գաղտնիքները:

Լավ չքնելու պատճառով նրա աչքերի տակ գոյացել են պարկեր, սակայն Քիմը գտել է ելքը. նա օգտագործում է Shiseido ապրանքանիշի դիմակները՝ աչքերի շուրջ գոյացող մուգ շրջանակների համար:

Քիմը նաև պաշտում է մաքրող քսուք Dr. Lancer The Method: Polish-ի բույրը և MorrocanOil մազերի խնամքի միջոցները:

Քիմը E! կայքի լրագրողների համար բացահայտել է հետևյալ տեղեկությունը. «Երբ դու մեծանում ես, մարմինդ փոխվում է, այնպես որ՝ չի կարելի սնվել այն ուտելիքով, որին սովոր էիր նախկինում: Ես մշտապես զբաղվում եմ ֆիթնեսով: Ես շատ եմ սիրում վազքը: Այժմ ես Քանյեի հետ շրջագայում եմ և մշտապես հաճախում եմ հյուրանոցների մարզասրահներ»:

Աղբյուր՝ www.1in.am