Քիմ Քարդաշյանը հյուրընկալվելով Ջիմի Քիմելի շոուին՝ պատմել է իր և ռեփեր Քանյե Ուեսթի կայանալիք հարսանեկան արարողության ծրագրերի մասին: Այս մասին գրում է Spletnik.ru-ն:

«Մենք հույս ունենք ամուսնանալ Փարիզում՝ այս ամռանը: Մեզ այնտեղ շատ է դուր գալիս: Ես դեռևս չեմ կարող օրը կամ վայրը նշել, սակայն ակնհայտ է, որ հարսանիքը տեղի կունենա Փարիզում»,- ասել է հեռուստաաստղը:

«Անելու դեռ շատ բան կա, սակայն Քանյեի համար միևնույն չէ, նա շատ բաներում է ինձ օգնում: Մենք տարբեր դերեր ունենք՝ նա կզբաղվի երաժշտությամբ, իսկ ես՝ հյուրերով: Եվ մեզ համար հեշտ կլինի»,- հավելել է Քիմը:

Քիմ Քարդաշյանն ասել է նաև, որ իր ազգանվանը կավելանա նաև Ուեսթը:


Աղբյուր՝ www.1in.am