2013 թ. հունիսին մայրացած Քիմ Քարդաշյանն այժմ բացառապես նեղ շորեր է հագնում: Ինչպես հայտարարել Քիմը, նրան նիհարել օգնել է Ատկինսի դիետան:

Twitter-ի իր միկրոբլոգում Քիմը գրել է, որ սնվում է բացառապես Ատկինսի դիետայով, և որ դա նրան դուր է գալիս:

Հիշեցնենք, որ դեռևս հղի ժամանակ Քիմը խոստացել էր, որ երեխայի ծնվելուց հետո լուսանկարվելու է Playboy! ամսագրում:

Սնվելու Ատկինսի համակարգը փաստացի չի սահմանափակում ձկան, ծովային սննդամթերքների, մսի, ձվի, աղցանների, սնկերի օգտագործումը: Փոքր չափաքանակներով թույլատրվում է նաև կաթնամթերքներ և ընկույզ: Ընդ որում՝ այս համակարգը սննդի մեջ չի բացառում նաև ճարպերը, որոնք անհրաժեշտ են ավելորդ քաշով տառապող մարդկանց: Ատկինսի դիետան ամենամեղմն է:

Ատկինսը պնդում է, որ քաղցն այն գլխավոր պատճառն է, որը թույլ չի տալիս, որ ցածր կալորիականություն ունեցող դիետաներն արդարացնեն իրենց: Սակայն Ատկինսը կտրուկ սահմանափակում է պարզ ածխաջրածինները, որոնք արյան մեջ կտրուկ բարձրացնում են շաքարի մակարդակը:


http://www.1in.am/arm/more_entertainment_222274.html