33-ամյա հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը կկարոտի իր մորական տունը, որտեղ այս պահին նա ապրում է իր ամուսին Քանյե Վեսթի և 8 ամսեկան դստեր՝ Նորդի հետ: Անվանի ռեփեր և հեռուստահաղորդավար Վեսթի շքեղ կալվածքը ներկա պահին վերանորոգման մեջ, որն ավարտվելու է մինչև այս տարվա ամռանը նախատեսված հարսանեկան արարողությունը:

Եվ չնայած Քիմը անհամբեր սպասում է սեփական առանձնատուն տեղափոխվելուն, այնուամենայնիվ, խոստովանում է, որ իր համար ծանր կլինի մոր՝ Քրիս Ջեների տունը լքելը:

«Mobio Insider»-ով Քիմի երկրպագուներից մեկը նրան հարցրել է ինչո՞ւ նա առանձին չի ապրում, չէ՞ որ բավական փող ունի՝ իր ուզած տունը վարձակակելու համար, ինչին Քիմը պատասխանել է, թե «ես իրականում չէի կարծում, թե մեր տան վերանորոգումն այդքան երկար կտևի, սակայն այժմ ես սիրում եմ այստեղ ապրել: Այստեղ կա այն, ինչը ինձ կապում է մորս և քույրերիս հետ, ինձ տրամադրում է այստեղ ապրել: Իհարկե, ես պատրաստ եմ տեղափոխվել նոր տուն, երբ այն պատրաստ լինի, սակայն համոզված եմ, որ ես կկարոտեմ այս տունը: Եվ համոզված եմ, որ իմ հարազատները նույնպես կկարոտեն ինձ, հատկապես՝ մայրս: Չէ որ ավելի լավ բան չկա, քան՝ ամեն օր հարազատ երեխային տեսնելը»:

Հոկտեմբերի նշանադրված զույգը հույս ուներ սեփական տուն մտնել անցած տարա վերջին, սակայն անվերջ հետաձգում էր: Վերանորոգման վրա արդեն ծախսվել է մեկուկես միլիոն դոլար, հայտնի չէ, թե դեռ որքան պետք կլինի ծախսել: Զույգը բազմիցս է հայտարարել, որ վերանորոգման վրա պատրաստվում է ծախսել ավելի, քան հենց անշարժ գույքի գինն է:


Աղբյուր՝ hraparak.am