Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթն արդեն պայմանավորվել են, որ իրենց ունեցվածքն առանձին է լինելու՝ ըստ ամուսնական պայմանագրի, հայտնում է TMZ-ը:
Լրատվամիջոցը հայտնում է, որ իր աղբյուրների համաձայն՝ հայտնի զույգն այդպես է վարվել, քանի որ երկուսն էլ բիզնեսի տեր մարդիկ են: Մինչ այս նրանք պայմանագիր չեն կնքել, քանի որ վախեցել են, թե դրանից կտուժեն իրենց հարաբերությունները:
Աղբյուրը գրում է, որ Քիմը հասկանում է պայմանագրի կարևորությունը, քանի որ նրա հանգուցյալ հայրը՝ հայտնի իրավաբան Ռոբերտ Քարդաշյանը, բազմիցս ասել է նրան, թե ինչ կարևոր են պայմանագրերը, երբ բանը վերաբերում է փողին:
Այդ առումով TMZ-ը նշում է, որ պաշտոնապես Քիմի կարողությունը գնահատվում է 40 մլն, իսկ Ուեսթինը՝ 90 մլն դոլար, սակայն իր գնահատականով՝ Քիմը շատ ավելին արժե:
Աղբյուր՝ www.tert.am