Ինչպես երևում է, Քիմ Քարդաշյանը Լոս Անջելեսում կարոտել է ձյունն ու որոշել Նոր տարվա նախօրեին ուղևորվել Կոլորադո նահանգ, որտեղ բնությունը ձմեռային է և կարելի է դահուկ քշել: Այս մասին հայտնում է 7days.ru պորտալը:
Նրան ընկերակցել են քույրը՝ Քորթնին, և ամուսինը՝ Քանյեն: Քարդաշյան քույրերը, ինչպես միշտ, հագնված են նորաձև: Քիմը ընտրել է սև հագուստ, իսկ Քորթնին՝ շագանակագույն՝ մորթե օձիքով: Դեմքը ծածկող դիմակի պատճառով Քանյե Ուեսթին դժվար է ճանաչել:
Աղբյուր՝ www.1in.am