Ինչպես հաղորդում է stumbleupon.com կայքը, հայազգի մոդել Քիմ Քարդաշյանը վախեցել է, որ կարող է կորցնել իր ապագա երեխային: Աղբյուրի հաղորդմամբ՝ Քիմի բժիշկները հավատացրել են, որ երեխայի կյանքին վտանգ չի սպառնում: Ապագա մայրիկին մասնագետները խորհուրդ են տվել ավելի շատ հանգստանալ: Գրում է «168Ժամ»-ը:
Քիմ Քարդաշյանն այս օրերին իր երեխայի հոր՝ ռեփեր Քայնե Ուեսթի հետ գտնվում էր Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում և մասնակցում էր այնտեղ անցկացվող նորաձևության շաբաթին: Քիմի ինքնազգացողությունը վատացել է Լոս-Անջելես վերադառնալու ճանապարհին՝ ինքնաթիռի մեջ: