Քարդաշյանների ընտանիքին պատկանող նորաձևության կայսրությունը շարունակում է ընդլայնել սահմանները: Այս անգամ Քիմ Քարդաշյանը որոշել է ուժերը փորձել մանկական հագուստի դիզայնի ասպարեզում: Իրադարձությունների նման շրջադարձը կանխատեսելի էր:
Վեջերս տված հարցազրույցում Քարդաշյանը հավաստիացրել է, որ դա նոր փուլ է իր կարիերայում: «Ես համարում եմ, որ մենք պետք է ուշադրություն դարձնենք մանկական հագուստի շարքի վրա: Դա հսկայական փորձ ձեռք բերելու հնարավորություն է մեզ համար»,- ասել է նա:
Մի կողմից՝ դա լիովին բնական քայլ է երիտասարդ մայրիկի համար, որը սեփական հավաքածուներն ունի և համագործակցել է բազում բրենդների հետ:
Մամուլը ենթադրություններ է անում, թե ինչպես կարող են Քիմի ոճի տարրերը անդրադառնալ մանկական հագուստի ոճի վրա, քանի որ աստղը շատ է սիրում անկեղծ զգեստներ, մեծ կտրվածքներ, կաշի:
Աղբյուր՝ www.1in.am