Քիմը հագել էր ջինս, բամբակե վերնաշապիկ եւ բոկոտիկներ, իսկ պարանոցին խոշոր շղթա է եղել:
Քարդաշյանը սանրվածքն արել է հայտնի Andy Lecompte Salon սրահում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Քիմի ընկերը՝ ռեփեր Քանիե Ուեսթը, ելույթ է ունեցել Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի թոռան հարսանիքին: Հանդիսությանը մասնակցելու համար Քանիեն շուրջ 3 մլն դոլար է ստացել:

Հարսանեկան արարողությունը կայացել է օգոստոսի 31-ին, Ալմաթայում, Royal Tulip հյուրանոցի Grand Ballroom սրահում: Հանդիսության առաջին հատվածն անցկացվել է ազգային ավանդույթների համաձայն, իսկ երկրորդը՝ ընտանեկան ընթրիքի տեսքով՝ ղազախական եւ արտասահմանյան էստրադայի աստղերի մասնակցությամբ: Հարսանիքին հրավիրվել էին Նազարբաեւների ընտանիքի հարազատներն ու մտերիմները, հարսի ու փեսայի ընկերները: Գլխավոր հյուրը երկրի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւն էր:

Բացի Քանիեից, հարսանիքին ելույթ են ունեցել նաեւ Բեյոնսեն, Մուսթաֆա Սանդալը, Վախթանգ Կիկաբիձեն, Գենադի Խազանովը, Լեւ Լեշչենկոն, Մաքսիմ Գալկինը, Լոլիտա Միլյավսկայան, Ալեքսանդր Րեւան, Նոննա Գրիշաեւան:
news.am