Նախորդ շաբաթ նշանված Քիմ Քարդաշյանը և Քանյե Ուեսթը մտածում են առաջիկա հարսանիքի բոլոր մանրամասների մասին: Լաս Վեգասում 33-ամյա Քիմն այդ կապակցությամբ որոշ գաղտնիքներ է բացահայտել:

Նրա խոսքերով` արարողությունը կազմակերպում է հիմնականում Քանյեն, սակայն որոշ կարևոր մանրամասներ Քիմն արդեն մտածել է: Որոշված է, որ Քիմին խորանի մոտ կուղեկցի խորթ հայրը` Բրյուս Ջենները:

Քիմը նաև ասել է, որ հարսանիքից հետո մտադիր է կրել ամուսնու ազգանունը: Հարսանիքից հետո նա «կկոչվի» Քիմ Քարդաշյան-Ուեսթ:

Այս մասին գրում է 7days.ru կայքը:


Աղբյուր՝ www.1in.am