Պարզվում է՝ երեխայի ծնունդը մեծապես ազդել է Քիմ Քարդաշյանի կյանքի, հայացքների վրա: Ինչպես պատմել են հեռուստաաստղի ընկերները՝ հիմա նա երազում է դառնալ «երկրորդ Քեյթ Միդլթոն»:

Քիմ Քարդաշյանն ու Քեյթ Միդլթոնը քիչ նման բաներ ունեն: Կենսակերպը, հագուստի ոճը, վարքը… Այնուամենայնիվ, հենց արքայազն Ուիլյամի կինն է այսուհետ օրինակ հանդիսանում ռեալիթի-շոուի աստղի համար:

Իր մոտալուտ հարսանիքի համար Քիմը ցանկանում է ընտրել Քեյթի զգեստի նման զգեստ և երազում է արքայական արարողության մասին:

«Քիմը շատ է հավանում Քեյթի ոճը, և երբ ծրագրում էր իր հարսանիքը, նա շատ բաներում կողմնորշվում էր թագավորական արարողությամբ: Քարդաշյանը երազում է Միդլթոնին նմանվել»,- պատմել է անանուն աղբյուրը:

Բացի այդ, ներքին աղբյուրները հավելել են, որ հարսանիքի ժամանակ Քիմը թագ է ունենալու, իսկ նորապսակները նստելու են թագավորական գահին:

«Քանյեն ու Քիմը համարում են, որ հիանալի կլինի, եթե իրենք ոսկե երկու գահ ունենան»,- նշել է աղբյուրը:

Աղբյուր՝ www.1in.am