Քիմ Քարդաշյանն այս շաբաթ ներկա է գտնվել Hollywood Repoters պարբերականի կազմակերպած միջոցառմանը: Ռեալիթի-շոուի աստղը հարցազրույց է տվել E! կայքին, որտեղ խոստովանել է, որ իր փեսացու Քանյե Ուեսթն ամենառոմանտիկն է այն տղամարդկանցից, ում երբևէ ճանաչել է:

«Իսկապես, նա ամենառոմանտիկ, ամենաքնքուշ մարդն է, ում ես երբևէ հանդիպել եմ իմ կյանքում»,- հայտարարել է Քիմը:

Այն հարցին, թե կոնկրետ երբ տեղի կունենա նրանց հարսանիքը, Քարդաշյանը պատասխանել է. «Ես այդ մասին ոչինչ չգիտեմ: Նա այնքան ինքնաբուխ, անկանխատեսելի մարդ է: Դա կարող է տեղի ունենալ ցանկացած ժամանակ»:

Աղբյուր՝ www.1in.am