Երջանիկ զույգերի այն ոսկե օրենքը, թե հարաբերությունները նախկին ընկերների հետ պետք է գաղտնիք մնան ներկայիս զուգընկերոջ համար, բնավ էլ չի վերաբերում Քիմին ու Քանյեին: Եվ խոսքն այս պահին անգամ Քիմի ու Քրիս Համֆրիսի աղմկահարույց բաժանության մասին չէ, այլ 2003 թվականին համացանցում հայտնված էրոտիկ բնույթի տեսանյութի, որի հերոսները Քարդաշյանն ու Ռեյ Ջեյն են:

Անհասկանալի է, թե ինչու է Քանյե Ուեսթը հիշել այդ կադրերի մասին հենց հիմա: Գուցե նրա ու Քիմի սպասվող ամուսնության մասին լուրերը անհիմն չեն: Այնուամենայնիվ, վերջերս իր համերգներից մեկի ժամանակ Քանյե Ուեսթը նախ երգել է, որ հաճախ է նայել Քիմի այդ էրոտիկ տեսաժապավենը, ապա ավելացրել, թե դա արել է «տրամադրության համար», երբ ցանկացել է սիրով զբաղվել նախկին ընկերուհու հետ:
Այսպիսի անկեղծությունն էլ առաջացրել է Քիմի մոր զայրույթը: Ըստ որոշ աղբյուրների’ նա խստագույնս պահանջել է Քանյե Ուեսթից այսուհետ չխոսել այդ տեսանյութի մասին, քանի որ դա անհարգալից է Քիմի նկատմամբ ու հարվածում է նրա կերպարին:

Քիմն առայժմ ուշադրություն չի դարձնում մոր ու սիրելիի այս կոնֆլիկտին, բայց, ըստ որոշ աղբյուրների, արդեն վաղուց ժամանակն է միջամտելու, հատկապես, եթե Քիմն ուզում է հետագայում ստանալ մոր օրհնությունը:

 

Աղբյուր` LADYNEWS.am