Այս տարի Քիմ Քարդաշյանը Գոհաբանության օրը նշել է Մայամիում, ամուսնու՝ Քանյե Ուեսթի հետ:

Քարդաշյանների ընտանիքը ավանդաբար այդ տոնը նշում է ընտանիքի ողջ կազմով՝ տոնական ընթրիքի շուրջ:

Այնուամենայնիվ, Քիմը որոշել է առաջին անգամ խախտել ընտանեկան ավանդույթը: 33-ամյա Քարդաշյանը Instagram-ում հարազատներին գրել է. «Դժվար է տոներին հեռու լինել տնից, բայց ես շնորհակալ եմ իմ ընտանիքից ու ընկերներից: Ես սիրում եմ ձեզ»,- գրել է նա:

Աղբյուր՝ www.1in.am