ՊԱՏԱՍԽԱՆ: Ակնեն հաճախ հանդիպող խնդիր է, առաջանում է ճարպագեղձերի բորբոքվածության արդյունքում: Իսկ չիբանը խիստ բորբոքված ճարպագեղձն է, որը գտնվում է մաշկի ստորին շերտում: Ֆուրունկուլյոզ ախտորոշումը նշանակում է, որ ակնեն խորացել է:
Ժամանակակից մաշկաբանությունը զինված է այս հիվանդությունը բուժելու համար նախատեսված արտաքին և համակարգային ամենատարբեր միջոցներով: Ուստի չիբանները վիրաբուժական եղանակով «բացելու» կարիք ամենևին չկա: Սակայն պետք է նախ և առաջ պարզել հիվանդության իրական պատճառը. հարկավոր է անցկացնել հորմոնալ վիճակի հետազոտություն` հիպերանդրոգենիայի (տղամարդու սեռական հորմոնների քանակի ավելացում) տարբերակը բացառելու համար, ինչպես նաև՝ աղեստամոքսային տրակտի աշխատանքի հետազոտություն, խորհրդակցություն գինեկոլոգի հետ և ուլտրաձայնային ստուգում` ձվարանների պաթոլոգիան բացառելու համար:
Եվա Վասիլևա, բ.գ.թ., մաշկավեներոլոգ, կոսմետոլոգ, Եվրոպական բժշկական կենտրոն
cosmo.am