Իհարկե հնարավոր չէ հակիրճ ներկայացնել, թե ինչու դու ոչինչ չես զգում։ Ամեն դեպքում փորձեմ բացատրել. սեռական հարաբերության ժամանակ ոչինչ չզգալը խոսում է այն մասին, որ դու հոգեէմոցիոնալ բնույթի խնդիր ունես` կապված սեռական հաճույքի վերապրման հետ: Այսինքն` քո սեռական զարգացման ժամանակ գիտակցությանդ մեջ արմատավորվել են այնպիսի պատկերացումներ և համոզմունքներ, որոնք ներքին կոնֆլիկտ են ստեղծել սեռական հաճույքի զգացողության հետ:
Օրինակ՝ հաճախ նման անզգայություն է նկատվում, երբ մարդն արմատավորված համոզմունք ունի, թե սեռական հաճույքը մեղք է, հարիր չէ բարոյական աղջիկներին, ամոթ է կամ վտանգավոր: Կան նաև մի քանի հիվանդություններ և ախտաբանական վիճակներ, որոնց պատճառով կարող է խախտված լինել զգացողական նյարդերի գործունեությունը: Մեծ նշանակություն ունի նաև ամուսնական հարաբերությունների բնույթը. հայտնի փաստ է, որ կուտակված վիրավորանքը և հիշաչարության զգացումը բացասաբար են ազդում սեռական հաճույքի և գրգռման կարողության վրա: Շատ կարևոր է նաև միջանձնային հարաբերություններում անձի էմոցիոնալ ինքնադրսևորման և ինքնատիրապետման կարողությունը:
Խորհուրդ կտամ դիմել սեքսոլոգիայի կլինիկա` հետագա ավելի լուրջ բարդություններից խուսափելու համար:
Ես 28 տարեկան եմ, ամուսնացած եմ, սակայն շարունակում եմ զբաղվել ձեռնաշարժությամբ: Իմ խնդիրն այն է, որ ես երբեք չեմ ապրել հեշտոցային օրգազմ: Եվ ինձ անհանգստացնում է այն հանգամանքը, որ ես կարող եմ ամեն օր ձեռնաշարժությամբ զբաղվել. ինձ մոտ գրեթե միշտ ցանկություն կա: Քանի՞ անգամ պետք է օրգազմ ապրի առողջ կինը և ի՞նչ հաճախականությամբ։
Այն որ դու կարողանում ես օրգազմի հասնել թեկուզ ձեռնաշարժության միջոցով, լավ է: Իրականում չկա օրգազմի սահմանափակում: Պարզապես խնդիրն այն է, որ հեշտոցային օրգազմի ուժգնությունը մոտ 9 անգամ ավելի է և կարծում եմ, եթե դու ունենաս այն, այլևս կարիք չի լինի ձեռնաշարժությամբ զբաղվելու: Հեշտոցային օրգազմի բացակայությունը լուրջ խնդիր է և ունի բժշկական միջամտության կարիք: Կարծում եմ, որ պետք է դիմես մասնագետի:
Հարգելի՛ բժիշկ, ինձ անհանգստացնում է այն հանգամանքը, որ ծննդաբերությունից հետո իմ հեշտոցի պատերը թուլացել են, և ամուսինս ասում է, որ այլևս չի ստանում այն սեռական հաճույքը, որ զգում էր նախկինում: Ի՞նչ կարող եմ անել, որպեսզի հեշտոցիս առաձգականությունը վերադառնա նախկին վիճակին:
Հեշտոցի պատերի թուլությունը վերականգնելու համար գոյություն ունեն հեշտոցի մկաններն ամրացնող հատուկ վարժություններ: Բացի այդ, կան որոշ ֆիզիոթերապևտիկ պրոցեդուրաներ, որոնք նշանակում է բժիշկ-սեքսոլոգը: Մյուս կողմից՝ կուզենայի նշել, որ շատ հաճախ տղամարդիկ դա օգտագործում են որպես պատրվակ`այդ կերպ խուսափելով սեռական մերձեցումից: Դա վկայում է տղամարդու սեռական ցանկության թուլության մասին, որը սեքսոլոգիական խնդիր է և ենթակա է բժշկական միջամտության:
cosmo.am
hargeli bjishk mi ban harcnem xndrum em patasxaneq es dashtanayin ciklov chem hivandanum hnaravor e serakan haraberutyun unenas u hxianas?shat em xndrum patasxaneq.
hargeli Anahit https://www.facebook.com/vrezh.shahramanyan
greq ev dzez kpatasxanen