«Շնորհավոր Նոր տարի: Հավատում եմ, որ ձիու տարին ինձ հաջողություն կբերի»,- համացանցում հրապարակած լուսանկարը մակագրել է Սոբչակը: Այդ կերպ Քսենիան որոշել է պատասխանել կատակասերներին, ովքեր իրեն ձիու հետ են համեմատում:

Նշենք, որ Սոբչակն ու Թիմաթին մեկնել են Մայամի՝ Ամանորին այնտեղ աշխատելու համար: Նրանց կազմակերպած խնջույքը խոստանում է շքեղ լինել. Մայամիի կենտրոնում գտնվող Ice Palace-ում 800 մարդ է հավաքվելու, ովքեր սեղանի շուրջ տեղ ունենալու համար 1.500-4.000 դոլար են վճարելու: Այդ գումարը ներառելու է շամպայնն ու տոնական ընթրիքը: Ամենահամեստ հաշվարկներով, միջոցառման ընթացքում ավելի քան 2 մլն դոլար է հավաքվելու:

NEWS.am STYLE