Հազվադեպ հիվանդությունը, որի հետեւանքով Ամանդա Գրիսը անընդհատ գրգռված վիճակում է գտնվում, գրեթե ամբողջությամբ փչացրել է 24-ամյա կնոջ կյանքը: Նրա անվերահսկելի օրգազմները ցանկացած մանրուքի պատճառ կարող են լինել` սկսած ավտոբուսի ընթացքից մինչեւ թավ ձայն:
«Դա ոչ թե հաճույք է, այլ`իսկական տանջանք: Այն ներսից սպանում է ինձ: Ամեն անգամ ստիպված եմ դեմքիս մի կերպ ժպիտ պահել եւ ձեւացնել, թե ոչինչ չկա»,- պատմում է բազմաչարչար կինը: Նա երկար տարիներ լուռ տառապել է, քանի որ ամոթից չի համարձակվել խոսել իր պրոբլեմի մասին:
Բժիշկների խորհրդով Ամանդան պետք է խուսափի զուգընկերոջ` Ստյուարտ Թրիփլեթի հետ սեռական շփումներից, նշանակված դեղամիջոցներն ընդունի եւ օրգազմը վերահսկելու այլ միջոցների հետեւի:
Աղբյուր՝ news.am