Իրավապահ մարմինների աղբյուրները տեղեկացրել են, որ «օրենքով գողեր» Դմիտրի Չանտուրիան ու Էդուարդ Ասատրյանը նպատակ են ունեցել առաջին հերթին տիրանալ Դեդ Հասանի Կրասնոդարի մարզի սեփականությանը:
Չանտուրիայի ու Ասատրյանի կլանները հանդիպում են ունեցել Մոսկվայում՝ ավելի քան 100 զինված գանգստերների մասնակցությամբ:
Հանդիպման ժամանակ փոխհրաձգություն տեղի չի ունեցել, սակայն «օրենքով գողերը» վիճել են ու հաղթել է Չանտուրիայի կլանը:
Ներկա պահին երկու կողմերը զբաղված են քրեական աշխարհում միմյանց վարկաբեկելով ու նոր խմբեր ներգրավելով՝ պատերազմ սկսելու համար:
«Իրավիճակը օրեցօր սրվում է, այս հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծել չի հաջողվի: Բացառված չի, որ շուտով կրակոցներ կլսվեն»,- հայտնել է իրավապահ մարմինների աղբյուրը: