2007 թվականին նա ադրբեջանցի Մահոմեդ Ալիևին պատվիրել էր մի հայ գործարարի սպանությունը: Ալիևն իր հերթին դա հանձնարարել էր ուկրաինացի Թիմուր Տրետյակովին: Այս մասին հայտնում է mlik.ru-ն:
Սակայն Տրետյակովը կրկնակի սխալ է թույլ տվել: Սկզբում նա դանակով հարվածել էր մեկ այլ մարդու (նույնպես հայ)՝ շփոթելով նրան զոհի հետ: Բժիշկներին հաջողվել է փրկել տուժածի կյանքը: 14 օր անց Տրետյակովը կրակել էր Sazka ընկերության տնօրենի վարորդին: Կրկին շփոթություն էր տեղի ունեցել: Տրետյակովը դատապարվել էր 22 տարվա ազատազրկման և կրում է պատիժը:
Անդրանիկ Սողոյանը նույնպես դատապարտվել էր 22 տարվա ազատազրկման, նրա 4 հանցակիցները ստացել էին 12-18 տարվա ազատազրկման ժամկետներ:
Սակայն Սողոյանի փաստաբանները բողոքարկել էին, և դատարանը չեղյալ էր հայտարարել դատավճիռը: Սակայն Գերագույն դատարանը հաստատել է նախկինում կայացված վճիռը: Հայ քրեական հեղինակությունը ներկայում գտնվում է Չեխիայի սահմաններից դուրս և հազիվ թե պատրաստվի վերադառնալ հանրապետություն՝ հայտնում է Պրահայի ռադիոն:
Դեռևս մանկուց «Զապ» մականունը կրող Սողոյանը, ով ծնվել է 1958 թվականին, ծագումով Լենինականից է, թագադրվել է 1994 թվականին՝ Մոսկվայում, «օրենքով գող» Նիգալ Բարսեղյանի (մականունը՝ Նիկոլ) առաջարկով: