Լեոնտևը Դեդ Հասանի ու Յապոնչիկի ընկերն է եղել, սակայն նա միշտ գերադասել է ստվերում մնալ: Ու չնայած այդ ամենին՝ նրա մասին գիտի թե՛ ինտերպոլը, և թե՛ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, ով ընդգրկել է «Բելիին» կազմակերպված հանցագործ խմբավորումների սև ցուցակում»:
Վերջերս մահափորձ է կատարվել հենց «Բելիի» դեմ, ինչը, ըստ նրա, անմիջական կապ ունի Դեդ Հասանի սպանության հետ և այժմ նա գտնվում է դաշնային հետախուզման մեջ:
Լեոնտևը հայտնել է, որ Ռովշան Լենքորանսկու սպանության մասին տարածված լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Նա նաև հերքել է լուրերն այն մասին, որ Հասանն ու Ռովշանը վատ հարաբերությունների մեջ են եղել:
«Հասանի մարդասպանին պետք է փնտրել այն մարդկանց մեջ, ովքեր ուզում են տեսնել արյունալի 90-ականների վերադարձը: Սակայն թող նույնիսկ չերազեն այդ մասին: Պատերազմի մասին խոսողները ուզում են ինչ-որ կերպ արդարացնել իրենց հացը՝ դիրք բռնելով, թե իբր կանխում են պատերազմը: Սակայն անհայտ է, թե ինչ պատերազմ է դա, ու թե ով ում հետ է պատերազմում: Հասանի մահից առաջացած իրարարանցման հետևանքով ամեն մեկն ուզում է իր թշնամուն տեսնել որպես Հասանի մարդասպան»,- ասել է «Բելին»: