Համաձայան ՀՀ ոստիկանությոն հրապարակած տվյալների՝  Երևանի փողոցներում արագաչափերի  և տեսախցիկների  տեղադրումից հետո 9 ամսվա կտրվծաքով 4 մլրդ 177 մլն 600 հազար դրամի տուգանք է գանձվել քաղաքացիներից:  Սա ավելի քան  813 մլն 700 հազար դրամով կամ 24.2 %-ով ավելին էր, քան կանխատասվում էր մինչ տեսախցիկների տեղադրումը:

Ոստիկանությունում կանխատեսում են նաև, որ մինչև տարեվերջ  արագաչափերի  և տեսանկարահանող սարքերի  շնորհիվ տուգանքների ցուցանիշը կավելանա առնվազն 1 մլրդ 455 մլն  դրամով: Այսպիսով  մեկ տարվա կտրվածքով արագաչափերի  և տեսանկարահանող սարքերը մոտ 6 լրդ դարմի տուգանք կապահովեն, այդ բիզնեսի սեփականատիրոջը ապահովելով 4,2 մլրդ  դրամի եկամուտ:

Հայտնի է, որ, որ արագաչափերի  և տեսանկարահանող սարքերի  արձանագրված խախտումներից գանձված գումարների 70%-ը փոխանցվում է «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊԸ-ին, որի իսկական սեփականատերը, ըստ մամուլի հրապարակումների, նախահգահ  Սերժ Սարգսյանի եղբայր Սաշիկ Սարգսյանն է: Նշենք նաև, որ ԶԼՄ հիշյալ հրապարակումները պաշտոնապես չեն հերքվել:

Արագաչափեր ու տեսախցիկներ տեղադրված են աշխարհի գրեթե բոլոր մեծ քաղաքներում, քանի որ տրանսպորտային հոսքերի ակտիվ աճի պայմաններում այդ սարքավորումներն ապահավում են ամենարդյունավետ վերահսկողությունը, հետևաբար Երևանն այս իմաստով բացառոււթյուն չէ: Սակայն Եվրոպայում, օրինակ չես գտնի որևէ երկիր, որտեղ ճանպարհային երթևեկության խախտումներից գանձված գումարները մտնում են որևէ մասնավոր ընկերության բյուջե: ֆրանսիայում, օրինակ այդ գումարներով հգում են մանկատների կարիքները,  եվրոպական մի շարք երկրներում այդ գումրաները ծախսվում են ճանապարհների վերանորգման համար, սակայն նախադեպ, որ «նաղդ» գումարը հոսի ինչ-որ մեկի գրպանը ուղղակի չկա: Փաստացի սա ամնեաերաշխավորված բիզնեսն է, որտեղ ռիսկ համարյա չկա, իսկ եկամուտներն ուղղակի հաշվարկելի են: Նման դեպքերում եվրոպական երկրները այդ բիզնեսի եկամուտները չեն զիջում մասնավորին, հասկանալով, որ դա պետության կամ համայանքի սոցիալական կարիքներն հոգալու  ամենաարդյունավետ միջոցն է:: Իսկ ի՞նչ եղավ մեզ մոտ. նախապես հայտարարվեց,

որ տեսախցիկների եւ արագաչափերի ներկրումն իրականացնում է «Սեքյուրիթի Դրիմ» ընկերությունը, որը պայմանագրային պարտավորություն է ստանձնել մինչև 2017թթ. համակարգի զարգացման նպատակով մոտ 9 մլն 849 հազար եվրոյի ներդրում իրականացնել: Ոստիկանությունը «Սեքյուրիթի Դրիմի» հետ 25 տարվա պայմանագիր է կնքել: Ըստ այդ գործարքի` քաղաքացիներից ստացված տուգանքների 70%-ը պետք է տրվի ընկերությանը` ներդրված գումարը հետ ստանալու նպատակով:

Պարզագույն թվաբանությունը ցույց է տալիս, որ հիշյալ 9 մլն 849 հազար եվրոն, մեկ տարվա ընթացքում արդեն հատուցվել է, հետևաբար գալիք տարվանից սկսած ուղղակի այս ընկերությունը տարեկան առնվազն 6-7 մլն եվրո եկամուտ կստանա՝ դրա դիմաց իրականացնելով 0 դրամ ներդրում:

Դավիթ Մանուկյան

 

 

 


Աղբյուր՝ hayeli.am