Ֆրանսիայում ոստիկանությունը կարողացել է բռնել գողին՝ շնորհիվ այն համբույրի, որը նա թողել էր իր «զոհի» այտին, տեղեկացնում է Euromag-ը։
Աղբյուրը մանրամասնում է, որ անցած տարվա ապրիլին 2 տղամարդ դիմակներով հարձակվել են ոսկերիչ կնոջ վրա՝ նրա սեփական բնակարանում։ Նրանք կապել են կնոջն ու պատել ինչ-որ լուծույթով՝ սպառնալով այրել նրան, եթե վերջինս հրաժարվի իրենց ասել խանութի տագնապի ազդանշանի գաղտնաբառերը։
Եվ մինչ գողերից մեկը գնացել է խանութ՝փողերը վերցնելու, մյուսը մնացել է 56-ամյա կնոջ մոտ։ Նրան ազատելուց առաջ, հանցագործը համբուրել է «զոհի» այտը։ Ահա այդ համբույրն էլ ճակատագրական է դարձել 20-ամյա երիտասարդի համար, քանի որ ոստիկաններին հաջողվել է վերցնել ԴՆԹ-ի նմուշն ու դուրս գալ հանցագործի հետքի վրա։
Հետագայում երիտասարդը պատմել է, որ համբուրելով կնոջը՝ փորձել է մեղմել նրան հասցրած վիրավորանքի ազդեցությունը։
Աղբյուր՝ www.tert.am