Խոյ

Ժամանակը անիմաստ տեղը մի վատնեք: Ցուցաբերեք ստեղծագործական մոտեցում, օրիգինալ ունակություններ ու բաց մի թողեք պահը, քանի ինչ-որ բան արմատապես չի փոխել ձեր կյանքը: Մասնագիտական գործունեության մեջ լավ կլինի մի քիչ ինքնագովազդով զբաղվեք, ցուցադրեք ձեր կարողությունները, նորովի շեշտադրեք անելիքները: Անձնական հարցերի լուծման համար իսկը ժամանակն է: Դուք ավելի ռոմանտիկ մտքերով եք տարվում: Լավ օր է գնումների ուղևորվելու համար:

Ցուլ

Այժմ ձեզ համար կարևոր է կենսական կարգուկանոնի զգացողության ստեղծումը: Հնարավոր է, այսօր ստիպված լինեք մի քանի գործ անել համաժամանակյա սկզբունքով: Դուք անասելի հաճույք կստանաք, եթե ձեզ հաջողվի նոր բան սովորել կամ բացահայտել ձեր մեջ: Կարևոր տեղ հատկացրեք շփումներին, փորձի փոխանակմանը: Նոր ու կարևոր գաղափարը կգրգռի քնած երևակայությունը, կստիպի աշխատել նոր եռանդով ու էներգիայով: Լավ ժամանակահատված է տունը բարենորոգելու, տարածություն ազատելու համար:

Երկվորյակներ

Կոլեկտիվում նկատվում են կարևոր փոփոխություներ: Կստանաք ուշադրության հաճելի պահեր, մի մոռացեք, որ ամեն ինչ կարելի է օգտագործել նոր աշխատանքային մթնոլորտի ձևավորման համար: Պրագմատիկ հետաքրքրությունները համարեք գլխավոր: Շրջապատում շատերն են հույսները ձեզ վրա դնում, ժամանակն է շեշտադրել առաջնահերթությունները ու ընթացիկ մանր գործերը մի կողմ թողնել: Լավ ժամանակ է սխալները ուղղելու, ինչ-որ մեկի հետ հաշտվելու համար: Նախ և առաջ դա վերաբերում է անձնական հարաբերություններին:

Խեցգետին

Հանգամանքները մեղմորեն բերում են ձեզ փոփոխությունների: Օրը օպտիմալ կերպով հնարավոր է օգտագործել արդյունավետ աշխատանքի, արվածի իմաստավորման ու չարվածի պլանավորման համար: Սա հիանալի հնարավորություն է վարքագծային նախապաշարմունքներից հրաժարվելու ու նոր իմիջ ձևավորելու մասին: Բարենպաստ ժամանակ է գեղեցկանալու, արտաքինը էապես փոխելու համար: Գնումները տեղին կլինեն, եթե բյուջեն պլանավորեք նախօրոք: Մի հրաժարվեք մշակութային որևէ միջոցառում այցելելու անհրաժեշտության մասին:

Առյուծ

Աշխատեք ուշադրությունը բաժանել մի քանի օբյեկտների վրա, չնայած այն հանգամանքին, որ հետաքրքրություները փոփոխական են, իսկ ձեզ անընդհատ նոր բաներ են հետաքրքրում: Հնարավոր են հանդիպումներ, կարևոր հաղորդագրություններ, անսպասելի լուծումներ: Մտավոր ու ստեղծագործական գործունեությունը խոստանում են հատուկ հաջողություններ ու ճանաչում: Ազատ ժամանակը ծախսեք ձեզ վրա, կատարեք գնումներ, զբոսնեք, բարելավվեք զգեստապահարանը: Մի անտեսեք շփումը հաճելի մարդկանց հետ: Լավ պահ է զգացմունքների մեջ կողմնորոշվելու համար:

Կույս

Ստիպված եք հրաժարվել մի քանի պլաններից, որ հապճեպ աշխատանքը կատարեք: Աշխատեք փակել նախկին հաշիվները, վերադարձրեք պարտքերը, կարգի բերեք բոլոր գործերը: Նյութական հեռանկարները կներշնչեն լրացուցիչ բեռնվածություն: Հիանալի օր է օգտակար գործնական ծանոթությունների հաստատման, հների վերականգման համար: Անձնական հարաբերություններում իմաստ կա գնալ զիջումների, հոգ տանել մտերիմների ու սիրելիների մասին:

Կշեռք

Կարևոր է ամեն ինչ անել գեղեցիկ ու նուրբ կերպով: Աշխատանքում ու անձնական հարաբերություններում էսթետիկ գործոնը վճռական դերակատարում կունենա: Եթե ուշադիր լինեք մտքի կամ միջոցառման պատշաճ ձևավորմանը, ուշադիր քննեք դետալները, ապա ձեզ հաջողություն է սպասվում: Լավ օր է հանդիպումների, հաշտությունների, սուր խնդիրների քննարկման համար: Ապագայի պլանները կառուցելու ճիշտ ժամանակն է: Շտապեք ֆիքսել ձեր կատարած աշխատանքի որոշ փուլեր:

Կարիճ

Օրը փոփոխությունների համար դրական նախադրյալներ է ստեղծել: Լավ կլինի զբաղվեք որակական բարելավվմամբ, կատարած աշխատանքի սխալների շտկմամբ: Ձեր խանդավառությունը կարող է մի քանի նախագիծ ընդգրկել, առկա է հուսալի մարդկանց աջակցությանն արժանանալու հնարավորություն: Ուշադրություն դարձրեք առաջին հայացքից պատահական, բայց զարմանալի հանդիպումներին: Բաց թողեք տեղեկատվության ներհոսքի ուղիները, պահպանեք կապը նրանց հետ, ով դրա կարիքն ունի:

Աղեղնավոր

Ամսվա նշանակալից օրերից մեկն է: Ձեր տրամադրվածությունը կարևոր է մոտ ապագային վերաբերող հարցեր քննարկելու համար: Մի սահմանափակեք շփումները, զվարճանքը: Օրվա ընթացքում զբաղվեք գործերով, որոնք երաշխավորում են նոր տպավորություններ ու տեղեկատվություն: Երեկոն լավ կլինի անցկացնել հանգիստ մթոլորտում, միգուցե` ընկերների հետ այցելելով որևէ մշակութային միջավայր: Արտաքին տեսքի բարենորոգումների հարցում չարժե շտապել ու ականջ դնել ընկերների կարծիքին:

Այծեղջյուր

Շահույթի ու անձնական հետաքրրքությունների հասկացությունը կօգնի ճիշտ կողմնորոշվել պրակտիկ գործունեության մեջ: Պլանավորեք հանդիպումներ, քննարկումներ, որտեղ ձեր տրամաբանությունը ու մտավոր բազան կամրապնդվեն նոր ու վառ զգայական փոխազդեցություններով: Հրաժարվեք նախապաշարմունքներից, ավելի պարզ ու հեշտ կնայեք ձեր պլանների վրա հանգամանքների ազդեցության վրա: Հիանալի ժամանակ է ստեղծագործական ունակությունների բացահայտման համար:

Ջրհոս

Արեք ամեն ինչ, որպեսզի ամեն ինչ վերահսկելու զգացումը ձեզ չլքի: Հնարավոր է, դա չլինի ընթացիկ աշխատանքը, այլ գործընկերների հետ կապերի բարելավվումը, հեռախոսազանգը կամ նամակներ, որոնք որոշակիություն կմտցեն ձեր հեռանկարների մեջ: Փորձեք համաժամանակյա սկզբունքով արձագանքել փոփոխություններին, որոնք անմիջապես ձեզ են վերաբերում: Ստիպված եք նյութական միջոցների նկատմամբ ևս ցուցաբերել ռացիոնալ վերաբերմունք: Ուշադիր եղեք այլոց զգացմունքների նկատմամբ:

Ձկներ

Օրվա հաջող ընթացքը մեծապես կախված է այն բանից, թե ինչպիսի հմտությամբ կապեր կհաստատեք մարդկանց հետ: Կներշնչե՞ք արդյոք նրանց այն բանին, ինչ ձեզ անհրաժեշտ է: Մոխրագույնն ու առօրեականն այսօր անհետաքրքիր են: Խանդավառության պոռթկման պահին դուք կարող եք մեծ գործեր կյանքի կոչել: Օրը հարմար է ճանապարհորդությունների մեկնելու, նոր գիտելիքներ ու տպավորություններ կուտակելու համար: Օրը օգտագործեք ռոմանտիկ միջոցառումների, հանդիպումների, զրույցների համար:
emedia.am