Խոյ

Գործադրեք վերջին ուժերը ավարտին հասցնելու համար դժվարի գործերը, կարգի բերք աշխատատեղը, կատարեք խոստումները, հատկապես, եթե դա ձեզնից սպասում են: Որոշ գերլարված օրերից հետո դուք հեշտությամբ կկարողանաք հարթել սուր անկյունները շրջապատի հետ հարաբերվելիս: Ուշադիր եղեք նորությունների, այլ մարդկանց կյանքի իրադարձությունների նկատմամբ: Հատկապես տեսադաշտում պահեք մրցակիցների դաշտում դերերի անսպասելի փոփոխման հանգամանքը:

Ցուլ

Ընթացիկ գործերը խլում են չափազանց շատ ժամանակ ու էներգիա: Բայց ձեզ կարող է այցելել ամեն ինչ իր հունի մեջ թողնելու, մի լավ հանգստանալու մղումը: Կոլեկտիվ քննարկումները առավել արժեքավոր կլինեն որոշումների անհատական լուծման որոնումներից: Անսպասելի անորոշություն կլինի այնտեղ, որտեղ կենտրոնացել են ձեր հետաքրքրությունները, իսկ անհատական գործողությունները կհակասեն սպասվող արդյունքներին:

Երկվորյակներ

Հաջող օր է ակտիվ ու ռիսկային երկվորյակների համար: Այն ուղին, որին բոլորովին վերջերս եք հետամուտ, լավագույնն է ու կարող է մեծ անակնկալներ բերել ձեզ: Քիչ սավառնեք ամպերում, մնացեք ողջամտության ու նպատակահարմարության սահմաններում: Այս մի քանի օրը էապես կարող է ազդել ձեր հեռանկարային հաջողությունների վրա, եթե դուք հենց հիմա անեք այն, ինչ կարևոր ու անհրաժեշտ եք համարում:

Խեցգետին

Չի հաջողվում միանգամայն մեկուսանալ ու ականջի կողքով բաց թողնել նորությունների, ընթացիկ իրողությունների զարգացումները, քննարկումները: Չնայած օրվա խաբուսիկ ընթացքին, ընդհանուր առմամբ հաջող ու հանգիստ օր է, որն այնուամենայնիվ պարունակում է խարդավանքի տարր: Հեռու մնացեք մարդկանցից, որոնք կարող են ձեր գլխին ճակատագրական խաղեր խաղալ: Եթե բախվել եք նախանձի, մրցկացության վիճակի հետ, մտածեք, թե որքանով եք դուք մեղավոր դրանում: Դրամական հարցերը փորձեք լուծել անձնական շահի տեսանկյունից:

Առյուծ

Օրվա առաջին կեսին ոչ մի կերպ չի հաջողվի ներառվել աշխատանքային պրոցեսի մեջ: Փորձեք գոնե բավարար մակարադակի հասցնել ընթացիկ գործերի կարգավորման գործընթացը ու նոր ձեռնամուխ եղեք նոր նախաձեռնություններին: Առկա են բազում գայթակղություններ` նոր հետաքրքիր գաղափարներ, որոնք մեծ հաշվով ոչ մի տեղ չեն տանում: Հաշվարկները, առաջարկությունները ու խոստումները ի սկզբանե այլ տեսք կունենան:

Կույս

Իրադարձությունների մեջ ձեր ակտիվ ներգրավվածությունը կօգնի հասկանալ այն, ինչ բոլորը անընդմեջ փորձում են ձեզ հասկացնել, բայց` ապարդյուն: Տարբերակեք էականն ու երկրորդականը: Շրջապատի հետ հարաբերություններում եղեք դիտողունակ: Ողջունվում է ցանկացած տեղեկատվություն նոր ծանոթության վերաբերյալ: Խուսափեք խարդավանքից, հատկապես, եթե խոսքը վերաբերում է ֆինանսական գործերին: Կարող եք ընկնել իրավիճակի մեջ, որից կարող է տուժել ձեր հեղինակությունը:

Կշեռք

Մեծ պոտնեցիալ ունեցող գործերից մի վախեցեք: Վերջիվերջո, բոլոր գործերն էլ ռիսկային գործոնի հաշվարկով են կյանքի կոչվում: Ձևավորվում են հարաբերությունների նոր աստիճաններ, բացվում են նոր հորիզոններ մասնագիտական աճի առումով: Այսօր կարող եք նաև զգալ, որ ինչ-որ տեղ բացթողում եք թույլ տվել: Առկա է հիասթափվելու, վիրավորվելու հավանականություն: Պահպանեք ձեր արժեքները, հեռու մնացեք կասկածելի մարդկանցից:

Կարիճ

Նյութական հարցերը ամենակարևորն են այս պահին: Հնարավոր` ստիպված լինեք հապճեպ կարևոր որոշում կայացնել, համատեղել տարբեր ոլորտների հետաքրքրություններ, լրացուցիչ աշխատանք կատարեք հին գործերի վրա: Վարքագծի հին եղանակները այլևս արդյունավետ չեն, դուք ստիպված եք հարմարացնել ձեր պլանները նոր պայմանների ներքո: Կարևորը` ճիշտ տրամադրվածությունն է, նպատակների ու առաջադրանքների հստակ սահմանումը:

Աղեղնավոր

Այն ամենը, ինչ հիմա կատարվում է ձեր կյանքում, ավելի կարևոր է, քան թվում է առաջին հայացքից: Մի մտահոգվեք մանրուքների, տարատեսակ արգելակումների, հարկադրված կանգառների պատճառով, հատկապես եթե խոսքը ձեր ապագայի պլանների մասին է: Դուք ձեր կյանքում տեղ եք ազատագրում ավելի կարևոր իրողությունների համար: Իրադարձությունները ակտիվ են զարգանում: Այսօր ու վաղը հնարավոր են էական տեղաշարժեր ձեր կաքում:

Այծեղջյուր

Շփումը, այդ թվում նաև գործնական ոլորտում, կարող է ձեզ համար հոգնեցուցիչ թվալ: Դուք ցանկություն չունեք վերանայել ձեր սկբունքները այլ մարդու հարմարավետության համար, բայց լրիվ կարող եք սահմանափակել ձեր ակտիվությունը սեփական դիսցիպլինայի շրջանակներով: Դուք այժմ լուրջ մոտեցում ունեք նոր գործերի նկատմամբ, իսկ ուշադրությունը կկենտրոնանա ֆինանսական հարցերի վրա:

Ջրհոս

Քննարկեք ձեզ մտահոգող հարցերը մտերիմների հետ: Հնարավոր է` կարողանաք հետաքրքիր լուծում գտնել, կամ նորով նայել հին խնդիրների վրա: Կարող են կայունանալ նախագծեր, որոնք կարևոր են հենց ձեզ համար: Հնարավորինս խստացրեք օրվա իրադարձությունների հաջորդականությունը, վերահսկեք դրա զարգացումը: Մի մոռացեք հանգստի մասին` վերականգնված ուժերով կարելի է ավելին անել, քան կարծում եք:

Ձկներ

Օրը խոստանում է թե դժվարություններ, թե հանկարծակի հաջողություն: Յուրաքանչյուրն ունի իր պարտականությունները, որոնք պարտավոր է իրագործել ու դա դուք ամենից լավն եք հասկանում: Հանգամանքները, որոնք սահմանափակում են ձեզ ձեր մտքերի ու տխրության արդյունքն են: Ինչ-որ լուրջ հարցում ձեզ կարող է օգնել անձնական գրավչությունն ու դրական տրամադրվածությունը: Անձնական հարաբերություններում աշխատեք չընկնել անորոշ իրավիճակների մեջ:
emedia.am