Խոյ

Վթարային օր է: Ցանկալի է հնարավորինս սահմանափակել տեղաշարժերը: Լարվածություն կզգաք շրջապատի հետ հարաբերություններում: Կարող եք զգալ ճակատագրի ուժը, կլինեն իրադարձություններ, որոնք նորովի կբացահայտեն ձեզ համար հարաբերություններիր արժեքը: Որոշումը կայացնում եք դուք, բայց պարտավոր եք հետևել այլոց արձագանքներին: Մի թույլ տվեք, որ ուրիշները տրամադրեն ձեզ բացասական հույզերի, հեռու մնացեք իմպուլսիվ գործողություններից:

Ցուլ

Ինտենսիվ զգացմունքները կարող են գերակշռել գործընկերային հարաբերությունների ոլորտում: Կարող եք համախմբվել մեկ ընդհանուր հիմնախնդրի լուծման շուրջ: Հնարավոր է` դուք արդեն հասունացել եք լրիվ այլ մակարդակի գործեր կատարելու համար, իսկ առաջացած դժվարությունները կարճում են նոր աշխատանքային տարբերակների որոնման պրոցեսը: Սպասեք լավ նորությունների, բացատրությունների: Մի գնացեք հոսանքին հակառակ ուղղությամբ: Եթե կյանքը չի առաջադրել արմատական հարցադրումներ, լավ կլինի սպասեք:

Երկվորյակներ

Այսօր լավ կլինի մնալ իրերի ու իրողությունների սովորական շքերթի մեջ: Հնարավոր են բախումներ, անհրաժեշտ է հետևել կոնֆլիկտների զարգացմանը, հնարավոր է անսովոր որոշման կայացում: Հեշտ խնդիրների մի սպասեք: Ուշադիր եղեք ճանապարհին, նաև` սարքավորումների հետ աշխատելիս: Ներքին անհավասարակշիռ վիճակն ու գերզգայունությունը կարող են բացասական հույզերի տեղիք տալ: Հաշվի առեք արտաքին հանգամանքների ընդհանուր անկայուն վիճակը:

Խեցգետին

Օրը խտացրեք գործերով, գործեք անընդհատ` առանց հոգնելու կամ հոգնելու մասին մտածելու: Հագեցած լինելու դեպքում այն առանձնակի բեղմնավոր կլինի, դուք էլ ձեզ լավ կզգաք: Որոշ իրողություններ կարող են ձեզ դուր չգալ: Շրջապատի մարդիկ այսօր կարող են աչքի ընկել բացառիկ չխոսկանությամբ` կողմնորոշված միայն սեփական ապրումներին: Մի փորձեք գուշակել նրանց թաքուն դիտավորությունները: Օրը կուրախացնի հատկապես նրանց, ովքեր կենտրոնանում են որոշակի գործերի վրա:

Առյուծ

Փոփոխությունները հնարավոր են, ըստ որում` ինչպես դրական, այնպես էլ բացասական: Դուք պետք է կենտրոնանաք կոլելտիվային աշխատանքի վրա ու օգտագործեք միտումները զգալու, շրջապատին ձեր գաղափարներով վարակելու ունակությունը: Հոգատար եղեք մարդկանց նկատմամբ, թույլ մի տվեք, որ օրգանիզմը ծանրաբեռնվածությունից հիվանդանա, հարթեք բոլոր տարաձայնությունները, քանի դրանք չեն վերածել կոնֆլիկտի: Հնարավոր են մանր կենցաղային խնդիրներ, որոնց լուծման համար կարիք կզգացվի այլոց օգնության դիմել:

Կույսեր

Որոնումների օր է: Աշխատունակությունը բարձր մակարդակի վրա է, ընտրեք հենց այն հանձնարարությունը, որի կատարման համար դուք ամենալավ թեկնածուն եք ձեզ համարում: Պարզաբանումների կարիք են զգում որոշ հանգամանքներ, որոնք կասկածի ոչ մի նշույլ չպետք է թողեն հետագա գործողությունների համար: Պատասխանատու շրջափուլ է, ամեն ինչ իր բնույթն ու իմաստն է ստանում ու պահանջում իր նկատմամբ առանձակի մոտեցում: Բացառված չէ, որ հետաքրքիր ընկերախումբ ձեռք բերեք ու նոր ազդակներ ստանաք ապագայի համար:

Կշեռք

Դուք կարող եք շահավետ գնում կատարել կամ էլ ձեզ կվերադարձնեն այն, ինչ պարտքով են վերցրել: Եթե առողջությունը վատթարացել է, հարմար պահ է նրան հարկի ուշադրության արժանացնելու համար: Հնարավոր է` ձեզ օգնության ձեռք մեկնեն այդ հարցում: Եթե անհաջողության եք հանդիպում օգնության կանչեք ձեր բնական խաղաղասիրությունը: Այլոց մեղքերի ու սխալների համար պատասխանատվություն մի վերցրեք: Բարդ հարցերի լուծմանը վերաբերվեք ամենայն լրջությամբ:

Կարիճ

Անսպասելի իրադարձությունները կամ նորությունները կարող են սաստիկ հուզական ռեակցիա առաջացնել, անգամ կյանքի անարդարացիության մասին մտքեր: Փորձեք ոչինչ չբարդացնել, բայց ուղղել ու վերակազմակերպել ամեն ինչ: Կոնֆլիկտները, բախումները, անգամ երազանքների փշրումը աննշան են, քանի որ դրանք կարող են մղել ձեզ ավելի լուրջ ու կարևոր լուծումների: Բացի այդ, շատ բաներ հիմա ավելորդ դրամատիզացիայի է ենթարկվում: Եթե ինչ-որ բան ձեր կյանքում անընդհատ կրկնվում է, մտածեք ճակատագրի նախազգուշացումների մասին:

Աղեղնավոր

Իրադարձությունները կարող են ստիպել ձեզ ուշադրություն դարձնել այն բանի վրա, թե ինչ տեղ եք զբաղեցնում մարդկանց շարքում, որքանով եք դուք հաջողակ կամ հեռանկարում ինչի վրա կարող եք հույս դնել: Վերջին նորությունները ստիպում են վերաշտկել պլանները ու վերականգնել այն թեմաները, որոնք նոր գաղափարների են մղում: Անհրաժեշտ է հաշվի առնել ընդհանուր միտումները, չափավորել ռիսկին դիմելու մղումը ու կանխորոշել որոշ մարդկանց գործողությունները:

Այծեղջյուր

Զբաղվեք տան ու օրգանիզմի մաքրագործմամբ: Օգտակար կլինի տանից անպետք իրերի դուրսբերումը: Ուշադրություն հատկացրեք վիրտուալ աշխարհին, կարգավորեք ֆայլերը, մաքրեք անպետք նամակագրությունները, կարգավորեք ցաքուցրիվ եղած տեղեկատվությունը: Այսօր լուրջ հարցադրումների, կարևոր ընտրության, բարդ որոշումների օր չէ: Անհրաժեշտ է պահպանել նվազագույն զգուշությունը և սահմանափակել ռիսկին դիմելու գայթակղությունը:

Ջրհոս

Դուք շատ բազմաշերտ ապրումներ ու ձգտումներ ունեք, ու հայտնվելով դրանց հորձանուտում` ուղղակի կարող եք պայթել ոչ ճիշտ տեղում, ոչ ժամանակին: Դուք համարում եք, որ մարդիկ անտարբեր են ձեր ապրումների նկատմամբ, այն դեպքում, երբ դրանք կարևոր են հենց ձեզ համար: Աշխատեք անտեսել որոշ արտահայտություններ ու գնահատականներ: Լարվածության թոթափմանը կօգնի անսովոր սնունդը, էկզոտիկ վայրեր այցելելը: Մի շտապեք անձնական կյանքում տեղ ազատել ինչ-որ մեկի համար:

Ձկներ

Զգացմունքների, կողմնորոշիչների լարման հատուկ օր է: Հնարավոր է բացառիկ պարզամտություն, գործողությունների բացասական զարգացում: Բայց օրը հնարավորություն է ընձեռում վերջապես որոշակիություն մտցնել մի քանի կնճռոտ հարցերում, հասկանալ ապագայի նախագծերը: Ֆինանսական հարցերում լավ կլինի ռիսկի չգնաք, հետաձգեք խոշոր գնումները: Ինտուիտիվ մակարդակում դուք կարող եք զգալ իրավիճակի որոշ նրբություններ, որոնք անուշադրության մատնել չարժե:
emedia.am