Խոյ

Շատ կարևոր օր է: Կարելի է կազմակերպել հանդիպումներ, խորհրդակցություններ, կատարել անհրաժեշտ վճարումներ, քննարկել խիստ կարևոր իրողություններ, կարևոր թեմաներ: Հիանալի ժամանակահատված է, որպեսզի զբաղվեք այն բանի քննարկումով, ինչն անմիջապես կախված է ձեր մասնագիտական գործունեության հետ ու ամենայն հավանականությամբ` դուք ստիպված կլինեք միանգամից մի քանի գործ համատեղել:

Ցուլ

Գործընկերային հարաբերությունները ձեր ուշադրության ու հոգատարության կարիքն են զգում: Որևէ դժվարությունից առաջ առանձնակի կարևոր է կանոնները չխախտելը ու հուսախաբության չմատնվելը: Ավելի լավ կլինի, եթե դուք ինչ-որ բան զոհաբերեք, այլ ոչ թե ձգտեք ավելին քաղել ձեզ համար: Այսօր հիանալի օր է նույնական կենսաձև ու սկզբունքներ ունեցող մարդկանց հետ հանդիպելու ու հարաբերվելու համար: Օրը նվիրեք կատարված գործերի վերաշտկմանը, որակական ցուցանիշի բարելավվմանը:

Երկվորյակներ

Ուսումնասիրեք մրցակիցներին: Ձեր գործունեությունը այժմ վերաիմաստավորման կարիք է զգում` ելնելով տվյալ պահի թելադրանքից ու պահանջներից: Մի քննադատեք նրանց, ովքեր ձեզ դրդում են հապճեպ որոշումներ կայացնելու, եղեք առավելագույնս բաց փոխազդեցության համար: Այժմ պարզվում են շատ իրողություններ, ու ինտուտիվ մակարդակում դուք կարող եք սեփական հարցերին օրիգինալ լուծումներ գտնել:

Խեցգետին

Հնարավոր են բարդ պահեր, որոնք իմաստավորելու դեպքում կհասկանաք բաներ, որոնք նախկինում չեք հասկացել: Կարգի բերեք տնային տարածությունը, ընդլայնեք միջավայրի զգացողությունը: Օրվա առաջին կեսին տրվեք բաց ու անկեղծ շփումներին: Ամեն ինչում անհրաժեշտ է պահպանել չափի զգացողությունը, թույլ մի տվեք լարվածություն, վեճերի խորացում ու հարաբերությունների բացահայտում: Անձնական հարաբերություններում հնարավոր են լուրջ թեմաներ:

Առյուծ

Աշխատեք գործել զգուշորեն, որպեսզի կոլեկտիվում կամ ձեզ համար առանձնակի կարևոր հարաբերություններում չնկատվեն տարաձայնություններ: Լավ կլինի ամբողջությամբ հրաժարվել մրցակցությունից, պայքարից, լրջորեն վերաբերվեք շրջապատի տրամադրություններին: Զգոն եղեք ճանապարհորդությունների ժամանակ: Մի ծանրաբեռնեք ձեզ աշխատանքով ու շփումներով: Փորձեք ընկալունակ լինել մերժումների նկատմամբ ու ոչ մի բանից ողբերգություն մի սարքեք:

Կույս

Նվազագույն ակտիվություն ու առավելագույն դիտողունակություն: Գործեք ստորին մակարդակներում ու բոլորից թաքուն, զգոն եղեք, որպեսզի դեպի նպատակ տանող ճանապարհը հարթ լինի: Կարող են փչանալ ղեկավարության հետ հարաբերությունները, իսկ մյուսների մոտ` ծնողների հետ շփումները, եթե նրանք շարունակեն ինչ-որ բան համառորեն պնդել, իսկ դուք` նույնպիսի համառությամբ հակադրվել: Եթե ընտրություն եք անում, մի շտապեք:

Կշեռք

Կարևոր իրադարձությունները պլանավորեք օրվա առաջին կեսին: Կատարեք գնումներ, ուղարկեք նամակներ, զանգահարեք անհրաժեշտ մարդկանց: Եթե ինչ-որ բանում կասկածներ ունեք, խորհրդակցեք մասնագետների հետ, փնտրեք օգտակար տեղեկատվություն, բայց մի դիմեք փորձարկումների: Օրվա երկրորդ կեսը, հատկապես ուշ երեկոն կնշանավորվի աճող լարվածությամբ, վթարայնությամբ ու կոնֆլիկտներով:

Կարիճ

Կարիճների մոտ այժմ կենտրոնացել են մի քանի կարևոր թեմաներ: Մրցակիցները կարող են գլխի չընկնել, թե ինչքան շատ գիտեք դուք նրանց մտադրությունների մասին: Կանգնացրեք ձեր գերակտիվությունը, զբաղեցրեք համեստ դիտորդի կարգավիճակ: Գնահատեք այն ամենը, ինչ ունեք: Հիանալի օր է ինչ-որ բանից հրաժարվելու, ինչ-որ մեկին հրաժեշտ տալու համար: Դուք ապրում եք ձեր նախկին երազանքներից հիասթափվելու խրթին ժամանակահատված:

Աղեղնավոր

Հետևեք առողջությանը: Օրը անցկացրեք էներգախնայողության ռեժիմում: Մի խառնվեք իրար ու մի կարճեք իրադարձությունների սահուն ընթացքը: Հանգստացեք, զբաղվեք միայն ընթացիկ միապաղաղ գործերով, ցուցադրեք ձեր կարողությունները այն գործերում, որոնք առանց ձեզ չեն կարող լուծվել: Առավոտից լավ կլինի զբաղվեք սպորտային որևէ միջոցառմամբ: Մի բացահայտեք ձեր գաղտնիքները, մի դիմեք ավելորդ բացախոսության ու անկեղծության:

Այծեղջյուր

Օրը կարող է հագեցած լինել անսպասելի զարգացումներով ու իրադարձություններով: Հիանալի գաղափարը կարող է ստիպել վերանայել մի շարք դիրքորոշումներ ու նորովի կազմակերպել հին իրողությունները: Կամ էլ կպատահի այն, ինչ դուք երկար ժամանակ ենթագիտակցական մակարդակում եք ցանկացել: Ընկերները մեծ դերակատարում ունեն ձեր ընթացիկ գործերը հավուր պատշաճի կազմակերպելու հարցում:

Ջրհոս

Օրվա առաջին կեսին ինչ-որ հաճելի բան արեք հենց միայն ձեզ համար: Պարտադիր չէ, որ դա կրի թանկարժեք հագուստի տեսք: Աստղերը խորհուրդ են տալիս անպայման ուրախանալ ինչ-որ մանրուքով վրա հասնող սթրեսսից ազատագրվելու համար: Կարելի է կազմակերպել ընկերական միջոցառումներ, գնալ հյուր կամ հակառակը` հյուրեր ընդունել: Եթե հոգնել եք մի քանի կենսական խնդիրների մասին մտորելուց, կանգ առեք ու վերադասավորեք կողմնորոշիչները:

Ձկներ

Այսօր քիչ է պետք աշխատել. ավելի շատ հանգստացեք և լցրեք ձեր կյանքը հաճելի տպավորություններով: Երկար ժամանակ մի մնացեք տանը փակված, վարեք ակտիվ կյանք: Օրն անցկացրեք նրանց հետ, ովքեր ձեզ իսկապես հետաքրքիր են ու որոնց հետ կարող եք քննարկել ձեզ հուզող հարցեր: Օգտակար են սպորտային միջոցառումները, համեղ խոհանոցով ձեզ երես տալը: Կատարեք նախօրոք պլանավորած գործերը:
emedia.am