Խոյ
Իրավիճակի կայունությունը կարող է խաթարվել ինչ -որ արտաքին հանգամանքով: Խոսակցությունները, վեճերն ու հավակնությունները ավելի շատ կլինեն, քան գործողությունները ու արարքները: Կարևոր միջոցառումների համար օրը անհաջող է: Աշխատեք սովորական ռիթմի մեջ, քանի որ լարման անկման վրա հույս դնել չի կարելի: Մի շարք ցանկալի պլանների իրագործման համար վառված է կարմիր լույս:

Ցուլ
Օրը ավելի հարմար է հաճելի զբաղմունքի, ընկերների հետ հանդիպման համար: Ձեզ անհրաժեշտ է գեղեցկություն, վառ տպավորություններ, գովաբանություններ: Օրը կարող է փոփոխական լինել պլանների իրագործման առումով: Դոք կարող եք գնալ որևէ տեղ, բայց հայտնվել լրիվ ուրիշ վայրում: Անսպասելի կերպով կարող են փոխվել նաև իրավիճակների ենթատեքստերը: Մեծ է գայթակղությանը տրվելու հավանականությունը:

Երկվորյակներ
Հիմա ձեզ համար կարևոր է տեսադաշտում պահել այն հարցերը, որոնք իրենց մեջ ահագնացող լարվածություն են պարունակում: Հնարավոր են զիջումներ, հետքայլեր: Զգացմունքները ու հույզերը տրամաբանությունից դուրս կլինեն: «Մնա՞լ թե՝ գնալ», «անե՞լ, թե՝ սպասել» հարցերին իբրև պատասխան ավելի հարմար է երկրորդ տարբերակը: Աշխատավայրում ամեն ինչ քաոսային է ու ձանձրալի: Պետք է հետևեք ձեր վարմունքին ոչ մեկին չվիրավորելու, ավելին չասելու համար:

Խեցգետին
Այս օրը պահանջում է ուշադիր գնահատական այն ամենի նկատմամբ, ինչին արդեն հասել եք: Եթե զգում եք, որ ուժ եք ծախսում ոչ արդյունավետ գործունեության վրա, միանգամից քայլեր ձեռնարկեք՝ հրաժարվելու համար այն ամենից, ինչ անիմաստ է: Այսօր նախաձեռնողականություն ցուցաբերելու և ընդհանրապես ակտիվ լինելու լավագույն օրը չէ: Իմաստուն եղեք իրերի սովորական ընթացքը չխաթարելու համար, եթե ամեն ինչ ձեզ դուր է գալիս:

Առյուծ
Այսօրվա թեմաները լավ հեռանկարներ են թաքցնում: Մանրուքների վրա ժամանակ մի ծախսեք, բայց քննարկեք իսկապես հետաքրքիր առաջարկները, վերանայեք հին գործերը: Ոչինչ մի ձեռնարկեք, ուղղակի նախապատրաստվեք ահռելի գործերի համար: Լավ էներգետիկ տոնուսը կօգնի ակտիվացնել այն թեմաները, որոնք ձեզ վաղուց են հուզել: Ձեզ մշտապես կարող են օգնել ու աջակցել հին ու նոր ընկերները:

Կույս
Նոր ժամանակահատված է հին գործերի մեջ: Լավ է, եթե անսպասելի հանգամանքները ստիպեն վերանայել իրերի առկա ընթացքը ու ստիպել, որպեսզի շտկեք ձեր գործելակերպը: Ինչ-որ կարևոր որոշում կայացնելու համար ձեզ անհրաժեշտ է ժամանակ ու նախաձեռնողականություն: Բաց մի թողեք ամեն ինչ լավագույնս վերակառուցելու հնարավորությունը, մի տրվեք մանրուքների ուսումնասիրմանը:

Կշեռք
Կյանքն ավելի բազմազան է դառնում, միաժամանակ ավելի մեծացնում է բեռնվածությունը, քան հաճույք է բերում: Անձնական հարաբերություններում առկա լարվածությունը լիցքաթափման ուղիներ կորոնի, ու դուք ամեն ինչ պիտի անեք, որ այն կառուցողական լինի: Ավելին չասելու համար, տրվեք ընթացիկ գործերին, ձեռնարկեք վերանարոգում, վազքի դուրս եկեք: Ձեզ կարող են տիրել խանդը, անհամբերությունը, սեփական տեսակետը հաստատելու միտումը:

Կարիճ
Ուրանի ազդեցության ներքո կմեծանան անսպասելի ծախսերը ու գործընկերների հետ վեճերը: Դուք հակված եք պնդելու ձեր դիրքորոշումը, իսկ դա ձեր օգտին չի աշխատում: Հիմնախնդիրների նկատմամբ արձագանքը տեղափոխեք ոչզգայական մակարդակի վրա, թույլ մի տվեք բեռնվածություն, բայց տեսադաշտից բաց մի թողեք ձեր գործերի կարևոր մասնիկները: Աշխատեք արագորեն հարթել անախորժությունները մինչ դրանք վերաճեն կոնֆլիկտների:

Աղեղնավոր
Ձեր՝ գրեթե հանճարեղ առաջարկները արժանի գնահատականի չեն արժանանա: Բարդ օր է: Կարող են անախորժություններ առաջանալ այն հարցերում, որոնցով այժմ զբաղված եք: Այն զգացումը, որ անգամ մտերիմները ստիպում են ձեզ լրացուցիչ աշխատել կամ ուղղակի ձեզ չեն հասկանում, կարող է առաջացնել կոնֆլիկտներ: Քիչ ճանապարհորդեք, սիրային հանդիպումների համար ևս հարմար օր չեք ընտրել:

Այծեղջյուր
Հնարավոր է՝ ժամանակավորապես մոռանաք խնդիրների մասին, նոր հետաքրքրություն ձեռք բերեք: Ուշադրություն դարձրեք այն ամենին, ինչ ձեզ առաջարկում են: Անհրաժեշտ է նոր, այլընտրանքային մոտեցում ընթացիկ գործողության մեջ, եթե ձեզ դուր չեն գալիս եկամուտները կամ չեք տեսնում հեռանկարները: Ժամանակահատվածը կարող է խորհրդանշական լինել որևէ կարևոր որոշման ընդուման համար: Դրան կդրդեն հանգամանքները կամ այն զգացումը, որ անցյալում պետք է թողնել հույսերը, ու երջանկությունը փորձել որևէ նոր գործարքի մեջ:

Ջրհոս
Ջրհոսները չպետք է բաց թողնեն այսպիսի օրերը, երբ հնարավոր է որևէ զգալի ու մասշտաբային բան անել: Ողջունվում է գործելակերպի նոր աստիճանին բարձրանալու ձգտումը, նոր մեթոդների կիրառումը, ուժերը փորձելը այնտեղ, որտեղ այլ մարդիկ խորհում են դա անելու շուրջ: Հնարավոր են հաճելի նորություններ, հին կապերի վերականգնում: Անձնական գործերը բարդ են չխոսկանության, եսասիրության ու հապճեպության պատճառով:

Ձկներ
Օրն ունի հարուստ ու ոչ միանշանակ պոտենցիալ: Մի հրաժարվեք շփումներից, անգամ եթե ստիպված եք հրաժարվել սիրելի զբաղմունքից: Կարող եք ստանալ նոր հետաքրքիր տեղեկատվություն, գտնել խնդրի լուծման նոր մեթոդներ: Դուք կհայտնաբերեք, որ արդյունքը ուղղակիորեն կապված չէ ջանքերի քանակից: Կարող է առաջանալ գիտելիքների կամ հարաբերություների նոր ոլորտ հետազոտելու ցանկություն: Մի սահմանափակեք գիտափորձերին տրվելու հնարավորությունը:
emedia.am