Խոյ
Օգտակար օր է ծանոթությունների հաստատման ու շփումների շրջանակի ընդլայնման առումով: Նրանք, ովքեր կփորձեն հարաբերություններ պարզել երեկոյան, աստղերը անքուն գիշեր են խոստանում: Օրվա ընթացքում գործերը կարող են որոշակի արգելակում ստանալ կամ ինչ-որ բան կսկսի հետընթաց ապրել: Փորձեք ուշադրություն դարձնել այլոց պահանջմունքների նկատմամբ: Հոգեբան եղեք նրանց համար, ովքեր ձեզ են դիմել օգնություն ստանալու ակնկալիքով:
Ցուլ
Ակտիվությունը թողեք երեկոյի համար: Օրվա ընթացքում ձեզ կհանդիպեն անսպասելի խոչընդոտներ: Դասերը, որոնք կքաղեք դրանցից, ավելի շատ խորհրդանշական կլինեն, բայց կարող են ժամանակի կորստի զգացողություն պարգևել: Ակտիվությունը կարելի է սահմանափակել որոշակի գործերով` անուշադրության չմատնելով առողջությունը: Ուշադիր եղեք այն մարդու նկատմամբ, ով ձեզ համար առանձնակի կարևոր է: Կարող է ծագել չմոտիվացվող վիրավորանք ու միանգամայն անցանկալի հետևանքներ, եթե դրանց հավուր պատշաճի ուշադրություն չդարձնեք:
Երկվորյակներ
Առայժմ պետք է գործեք իրադարձությունների բերումով, մանավանդ, որ այն տանում է այնտեղ, ուր պետք է: Եթե դիտողունակություն ցուցաբերեք ու գործեք խստորեն ընդգծված շրջանակներում, ձեր գործունեությունը հաջող կլինի: Սահմանեք կողմնորոշիչները ու մի խառնվեք իրար առանց որևէ լուրջ պատճառի: Մի սահմանափակեք տարաբնույթ շփումները, բանակցեք հետաքրքրված անձանց հետ, վարեք խորհրդակցություններ:
Խեցգետին
Այսօր կարող եք զգալ, որ ամեն ինչ ընթանում է ոչ այնպես, ինչպես պետք է, բայց, ավաղ, ոչինչ անել չեք կարող: Ստիպված եք իրողությունների նկատմամբ փոխել ձեր վերաբերմունքը: Պահպանել նվաճումները կարելի է, եթե մնաք հնարավորինս հանգիստ ու հավասարակշռված: Եթե արագ լուծում պահանջող հարցեր ունեք, անհրաժեշտ է հոգ տանել ժամանակի ճիշտ տեղաբաշխման մասին: Ինչ-որ մեկի հետ ձեր կապվածությունը կարող է ավելի որոշակիանալ` ձեռք բերելով հստակ երանգավորումներ:
Առյուծ
Դուք այնքան բարեսիրտ եք, որ ձեր մտքով անգամ չի կարող անցնել, որ ուրիշները գործում են ոչ այնքան անկեղծ մտադրություններից ելնելով: Այժմ անհրաժեշտ է հավուր պատշաճի ուշադիր լինել թիկունքում ծավալվող իրադարձությունների նկատմամբ: Լավ կլինի, եթե զբաղվեք նաև տնային գործերով, կատարեք վերանորոգում կամ ուղղակի ընդլայնեք սովորական բնակելի տարածքը: Հանդիպումներն ու նոր ծանոթությունները կխորհրդանշվեն անզսպվածությամբ, արագ լուծումների պահանջներով ու վերջնական ընտրությամբ:
Կույս
Հնարավոր են տեղեկատվության ստացման հետ կապված խնդիրներ: Զգուշությամբ վարվեք չստուգված տեղեկությունների հետ: Եթե հաշվետվություն ունեք ներկայացնելու, պատրաստ եղեք անհարթությունների: Բավականին ժամանակ խնայեք, որպեսզի ձեզ համար կարևոր միջոցառումներից չուշանաք կամ չբացակայեք: Լրացրեք հարկադրված սպասումը հաճելի ինչ-որ բանով: Ձեզ հետ բավականին հաճելի բաներ են պատահում, բայց դուք համակված եք զգացումով, որ դա ամենևին այն չէ, ինչ դուք ուզում եք իրականում:
Կշեռք
Մեծ հավակնությունները չեն գտնում անհրաժեշտ էներգետիկ տոնուս: Ստիպված եք գործել ոչ այնպես արագ, ինչպես ցանկալի կլիներ: Սակայն հենց այս պահին դուք գործում եք ձեր ապագայի համար: Կատարեք միայն այնպիսի գործեր, որոնք կպարգևեն գործերի կազմակերպվածության զգացում: Բոլոր երկրորդական գործերը հետաձգեք, փորձեք ավելի շատ հանգստանալ ու լավ տեսք ունենալ:
Կարիճ
Կարգի բերեք սեփական տարածությունը: Քիչ խաղարկեք անձնական հարաբերությունները, որոնք առանց այդ էլ ենթակա են ցնցումների, անգամ եթե մեծ է որոշակիություն ստանալու ցանկությունը: Ժամանակ մի կորցրեք նոր ծրագրեր իրականացնելու վրա, մի կատարեք պատվերներ ու մի փորձարկեք նոր գաղափարներ, որոնք անըդնունելի են ձեզ համար: Քանի ուշ չէ, կանգնեցրեք անպետք ուղղությամբ ուժերի ու էներգիայի ներհոսքը: Ավելի շատ հանգստացեք, զբաղվեք առողջական խնդիրներով:
Աղեղնավոր
Կյանքն ավելի բազմաբնույթ ու դինամիկ է դառնում: Այսօր առանցքային օր է ձեր հետ կատարվող փոփոխությունների շղթայում: Այն անհրաժեշտաբար անցկացրեք հանգիստ: Աշխատանքի մեջ մի շտապեք: Այսօր տեղի կունենա ուժերի ու կողմնորոշիչների վերադասավորում, զբաղվեք ստեղծագործական գործունեությամբ: Լավ կլինի հրաժեշտ տաք անցյալի որոշ իրողություններին: Կոլեկտիվում որոշ իրավիճակներ կարող են ձեզ նյարդային ցնցումների մեջ գցել, եթե ձեզ շարունակեն անընդհատ նեղել: Մի շտապեք արագ արձագանքել դրանց:
Այծեղջյուր
Եթե ձեր գործունեությունը կապված է ուսումնական պրոցեսի հետ, որոշ պայմանականնություներ կարող են արմատական փոփոխություն կրել: Մի փորձեք խիստ ագրեսիվորեն պնդել ձեր տեսակետը կամ առաջ տանել նոր գաղափարները: Դուք կարող եք առանց որևէ լուրջ պատճառի փոխել ձեր որոշումները արտաքին հանգամանքների ու զգացմունքների ազդեցության տակ: Ինչով էլ որ զբաղվելիս լինեք, կատարեք ձեր աշխատանքը մաքուր ու գեղեցիկ: Պահանջներ մի առաջադրեք մարդկանց նկատմամբ, եթե դա չի վերաբերում ընդհանուր գործին:
Ջրհոս
Բարդ օր է հոգեբանական առումով: Լարվածությունը կզգացվի ավելի քիչ, քան նախորդ օրերին, բայց դուք միաժամանակ կզգաք, որ իջել է ձեր աշխատանքի արդյունավետությունը: Առաջ մի տարեք այնպիսի գործեր, որոնց նկատմամբ մեծ հետաքրքրություն եք զգում: Հարկավոր է համբերատար լինել ու կարգի բերել այն, ինչ արդեն կա: Ցանկալիին հասնելու անհնարինությունը ու էներգետիկ անկումը կարող են առաջացնել միայնակ մնալու զգացում: Արեք ամեն ինչ առանց շտապելու, հակառակ դեպքում ինչ-որ բան անվերադարձ կփչացնեք:
Ձկներ
Ձեր գործունեության մեջ նկատվում են որոշակի տեղաշարժեր դեպի ցանկալին, բայց լուրջ փոփոխությունների մասին դեռ խոսելը շուտ է: Շարունակեք հանգիստ շարժվել առաջ, իսկ եթե շրջապատին դուր չի գալիս ձեր գործողությունների տեմպը, մի անհանգստացեք դրա մասին: Իրողությունների մեջ աշխատեք խաղի տարր մտցնել: Օրը տրամադրում է էական փոփոխությունների, ստիպում է մտածել լուրջ բաների մասին: Հայտնաբերվում են սխալներ, սահմանվում է իրադարձությունների տրամաբանական շղթան:
emedia.am