Խոյ

Դուք զգայուն եք արտաքին ազդեցությունների ու գնահատականների նկատմամբ: Հոգ տարեք արտաքին տեսքի բարելավման ու այլոց հետ հարաբերությունները կարգավորելու վերաբերյալ: Հանգիստը լավ կլինի համատեղել շփման, ապագայի պլանների քննարկման հետ: Դրական փոփոխությունները կարող են կապված լինել գործընկերային ոլորտի ակտիվացմամբ, նոր գաղափարներով ու նախաձեռնություններով: Մի դիմակայեք, անգամ եթե նրանց գործողությունները լրիվ հակասում են նախօրոք ընդունված մարտավարությանը:

Ցուլ

Տեղեկատվական հոսքը դեպի ձեր կյանք ուժգնանում է: Շփումը դառնում է բազմազան: Այն, ինչ բոլորովին վերջերս անտանելի էր թվում, աստիճանաբար ավելի պարզ բնույթ ու բովանդակություն է ստանում: Դուք ստիպված եք մտածել այն մասին, թե ինչպես կկառուցեք պաշտպանական մեխանիզմները մնացած մարդկանցից ինչպես հարկն է պաշտպանվելու համար: Հին ծանոթությունները ու ընկերական շփումները ավելի հաճելի ու օգտակար են թվում:

Երկվորյակներ

Ակտիվությունը նոր թափ է հավաքում, բայց հաջողությունները զուգակցվում են խոտանների հետ: Ինչ-որ մեկը կարող է նախանձել ձեր արագ առաջընթացին, կուժգնանա մրցակցությունը: Հավակնությունները ու վիրավորանքը կոծկվում են, հակառակորդները նոր ուժեր են կուտակում նորովի գործելու համար: Ձեզանից պահանջվում է որքան հնարավոր է շատ տեղեկացված լինել ձեզ հետաքրքրող իրողություններից:

Խեցգետին

Հարաբերությունները, ֆինանսները ու պարտքերը հայտնվում են առաջին պլանում` պահանջելով գոնե ժամանակավորապես մոռանալ կարևոր որոշումներ կայացնելու մասին: Դուք տատանվում եք գայթակղիչ առաջարկների միջև` չկարողանալով կայացնել օպտիմալ որոշում: Ինչ-որ տեղից հնարավոր է անսպասելի եկամուտ: Դուք գալիս եք եզրակացության, որ հարաբերությունների մեջ անհրաժեշտ է մտցնել որոշակիության գործոն:

Առյուծ

Առաջին տեղում առողջական խնդիրների լուծումն է` սեփական կամ մտերիմներից որևէ մեկի: Մոտակա օրերի ձեր պլանների մեծամասնությունը կենթարկվի վերանայման: Պատրաստ եղեք նոր ծանրաբեռնվածության, ինչին պետք է հանգիստ վերաբերվեք, ասես դա անխուսափելի իրողություն է: Եթե կյանքում կան իրավիճակներ, որոնք մանրազնին ու խորը վերամշակում են պահանջում, այսօր դա անելու համար ամենաիդեալական օրն է:

Կույս

Հարաբերությունները խորանում են` առանց ձեր լուրջ քայլերի: Դուք մտածում եք, որ ամեն ինչ դյուրին է վերահսկել, իսկ իրականում հնարավոր է փաստի առաջ կանգնեք և առաջին հերթին ձեր ավելորդ ինքնավստահության պատճառով: Անձնական հարաբերություններում հնարավոր է կոնֆլիկտային սուր իրավիճակ, պարտականությունների տեղաբաշխման առումով` նաև տարակարծություն: Կանայք ավելի ենթակա են տարատեսակ ազդեցությունների, իսկ տղամարդկանց օգնում է աշխատանքային մթնոլորտը:

Կշեռք

Հաջողությունների ու անհաջողությունների երկարատև շղթան ցուցադրում են ձեր ընտրած ուղու իսկությունը: Կիսվել, տալ, բաժանվել. այժմ սա ավելի կարևոր է, քան վերցնելն ու տիրանալը: Փորձեք հավասարակշռել դիրքերը մտերիմների հետ հարաբերություններում: Մի շտապեք նոր թեմաների մեջ ներքաշվել, եթե անավարտ գործեր ունեք: Նախկինում կատարած աշխատանքը վերջապես կարող է պտուղներ տալ: Վանեք ոչ դրական մտքերը աշխատանքի միջոցով:

Կարիճ

Ուշադիր լսեք գործընկերներին: Այսօր կարող եք անգնահատելի խորհուրդ, հուշում, կարևոր պատասխան ստանալ Եթե առկա են խնդիրներ, իսկը ժամանակն է դրանք լուծելու համար: Անձնական հարաբերություններում ակտիվորեն քննարկեք կենսական թեմաներ, գտեք բարդ իրավիճակները պարզաբանող լուծումներ: Օրը հարմար է ճանապարհորդությունների համար, բայց չի տրամադրում զվարճանքին տրվելու: Ռոմանտիկ մթնոլորտ ապահովելու համար ստիպված եք կաշվից դուրս գալ: Այսօր դրա համար ամենահարմար օրը չէ:

Աղեղնավոր

Ձեր կյանքում նոր հակասություններ եք հայտնաբերում, ինչի արդյունքում աճում է լարվածությունը: Հույսներդ մի դրեք այն բանի վրա, որ ամեն ինչ կարող եք խաղաղ ճանապարհով լուծել: Ամենայն հավանականությամբ ձեզ սպասում են վեճեր, հապճեպ որոշումներ: Մրցակիցները կաշխատեցնեն արգելված մեթոդներ իրենց նպատակին հասնելու համար, իսկ ձեզ խորհուրդ է տրվում լռել, սպասել ու համբերությամբ ձեռնարկել նոր գործողություններ:

Այծեղջյուր

Հանգիստ օր է, ոչ մի կարևոր բան տեղի չի ունենա: Բայց օրը կարող է բավականին օգտակար լինել հարաբերությունների խորացման առումով: Հնարավոր է նոր հետաքրքրություն, համագործակցության առաջարկ: Դուք փոխզիջումների եք գնում, ինչը հետագայում կարող է վերածվել փոխադարձ ազդակի: Բազմաթիվ պլանների ու գաղափարների պարագայում դուք սուր կերպով ուժերի անկում եք զգում: Բավարարեք օրգանիզմի պահանջները մաքուր օդի ու վիտամինների տեսքով:

Ջրհոս

Դուք պատրաստ եք սարեր շուռ տալ, բայց լավ կլինի դրան ձեռնամուխ լինեք երեկոյին մոտ: Օրվա ընթացքում զբաղվեք ընթացիկ գործերով ու նախապատրաստվեք նոր միջոցառումներին: Տրամադրվեք նոր տեղեկությունների ներհոսքին, կապ հաստատեք գիտուն ու բանիմաց մարդկանց հետ, ովքեր կարող են անհրաժեշտության դեպքում ձեզ օգնության հասնել: Հիանալի ժամանակահատված է պլաններ քննարկելու ու ապագայի մասին մտածելու համար:

Ձկներ

Օրը հանգեցնում է ինչ-որ կարևոր բանի, ուրվագծվում են կարևոր զարգացումներ, դուք պատրաստեք գնալ լուրջ ու արմատական փոփոխությունների: Կարևորը` կարողանաք ճիշտ դասավորել կատարվելիք քայլերի շղթան: Չնայած լուրջ ցանկությանը` լավ կլինի ամեն ինչ ծանրութեթև անեք: Սա հիանալի ժամանակ է հին պլանները կյանքի կոչելու համար: Հեռանկարներում մուտքագրված փոփոխությունները կարող են շոշափելի արդյունքներ ապահովել:
emedia.am