Խոյ
Սա մի ժամանակահատված է, որն աստղերը խորհուրդ են տալիս անցկացնել առանց լուրջ գործերի մեջ ներքաշվելու: Բավարարվեք ընթացիկ պարտականությունների ու առաջադրանքների կատարմամբ՝ հետ կանգնելով կարևոր որոշումներին, նոր զանգվածային ծրագրերին մասնակցելուց: Երեկոն ամբողջությամբ նվիրաբերեք մտերիմներին կամ սիրելի զբաղմունքին:
Ցուլ
Դուք պարտավոր եք այսօր գերհամբերատար լինել շրջապատի մարդկանց ու իրողությունների նկատմամբ: Հանգամանքները բավականին հաճախակի են ձեզ խաչաձևում միջանցիկ ու ոչ պատասխանատու մարդկանց հետ: Փորձեք ամեն կատարվածի նկատմամբ որդեգրել ներողամիտ վերաբերմունք, խնդիրներն ու անախորժությունները սրտին մոտ մի ընդունեք:
Երկվորյակներ
Կենտրոնացվածությունը այսօր ձեզ հատուկ չէ, դուք ծայրահեղ ցրվածությամբ ու անհավաքվածությամբ եք աչքի ընկնում: Դա կարող է ազդել ձեզ աշխատանքի որակի վրա: Դրա պատճառով սխալներից խուսանավելու համար մի ձեռնարկեք հաշվարկների հետ կապված գործեր, նաև մի կայացրեք ճակատագրական որոշումներ:
Խեցգետին
Հիանալի օր է այն ամենի հետ, ինչ կապ ունի հաղորդակցության, փորձի փոխանակման, նոր ու օգտակար տեղեկատվության հավաքագրման հետ: Իսկ որպեսզի շրջապատի մարդկանց հետ շփումը անցնի թեթև ու անկաշկանդ, փորձեք ամբողջ օրը պահպանել ու ձեր հետ տանել դրական տրամադրվածությունն ու տրամադրությունը:
Առյուծ
Ծայրահեղ խորհուրդ չի տրվում պլանավորել գործնական հանդիպումներ, բանակցություններ ու ուղևորություններ: Օրը նվիրեք արդեն իսկ սկսված գործերի ավարտին հասցմանը ու նոր մեկնարկների նախապատրաստությանը: Ձեր կատարած ամեն ինչի նկատմամբ եղեք ավելի ուշադիր ու պատասխանատու:
Կույս
Մասնագիտության հետ կապված հարցերի շարքում դիտվում է դրական զարգացում, այն ամրագրելու համար նախաձեռնող եղեք, համարձակորեն պատասխանատվությունը վերցրեք ձեզ վրա, մի վախեցեք կարծիք ու դիրքորոշում արտահայտելուց ու կիսվեք գաղափարներով: Անգամ եթե դրանք ի նկատի չառնվեն, ձեր ակտիվությունը դրականորեն կազդի ձեր հեղինակության վրա:
Կշեռք
Փորձեք չլարվել, վարեք չափավոր ու հանգիստ կենսաձև: Ամեն հնարավոր կերպով խուսափեք կոնֆլիկտներից, չեզոքություն պահպանեք վիճելի հարցերում: Հիշեք, որ այսօր ոչ դրական ապրումները բացասաբար կարող են ազդել ինքնազգացողության վրա: Երեկոյան վերականգնեք օրգանիզմը մաքուր օդում կատարված զբոսանքներով, յոգայով կամ մեդիտացիայով:
Կարիճ
Չնայած աշխատանքային բեռնված օրակարգին, բազմաթիվ հանդիպումներին ու առաջադրանքներին, ձեր մտքերը զբաղված կլինեն կյանքի ռոմանտիկ կողմի մասին մտորումներով: Միայն թե զգույշ եղեք, որպեսզի հեռանկարների խառնումը չվնասի կարևոր գործերի իրականացմանը: Հեռու մնացեք ոչ բարյացակամ մարդկանցից, այսօր նրանց գործողությունները կարող են ավելի գործնական լինել:
Աղեղնավոր
Մի շտապեք արմատապես փոխել ձեր որոշումները, դրա համար ամենահարմար ժամանակահատվածը չէ: Չափավորեք մտավոր ու ֆիզիկական բեռնվածությունները, գերհոգնածությունը հղի է ինքնազգացողության վատթարացմամբ: Օգտակար են յոգայի, նաև՝ սպորտային պարապմունքները, օգտակար կլինի նաև ստեղագործելը:
Այծեղջյուր
Օրվա առաջին կեսը նվիրեք աշխատավայրում գործերի կարգի բերմանը: Իսկ երկրորդ կեսը ամբողջությամբ կարող եք ընթացիկ գործերին նվիրել: Հիշեք ամենակարևոր պայմանը՝ ոչ մի գործ ու առաջադրանքի կատարում չպետք է ձեզանից շատ ուժ, էներգիա խլի ու այլոց միջամտություն ենթադրի:
Ջրհոս
Որքան հնարավոր է խուսափեք չպլանավորված գնումներից, մի քննարկեք ձեր ֆինանսական դրությունը ամեն պատահածի հետ: Ձեզ կփորձեն ֆինանսական վարքագծի խորհուրդներ տալ, որոնք այնուամենայնիվ ձեր օգտին չեն լինի: Համբերատար եղեք ու մի փոքր սպասեք. ամեն ինչ կհարթվի մոտ ժամանակներս:
Ձկներ
Օրը ամենևին հարմար չէ նորարարությունների, նախաձեռնությունների ու որոշումների համար: Մի խառնվեք այն գործերին, որոնք անմիջապես ձեզ հետ կապված չեն, դուք ուղղակի ձեր ուժերն եք իզուր վատնում: Ավելի շատ ուշադրություն հատկացրեք այն բանին, ինչն իսկապես ձեզ հետաքրքրում է ու մտահոգում:
emedia.am