Խոյ
Օրվա առաջին կեսը բեղմնավոր աշխատանքի համար է։ Չնայած որոշակի խնդիրներ են առաջանում, բայց Դուք շարունակում եք պահպանել հանգստություն և բարեսրտություն։
Այդ պատճառով շրջապատը մեծ սիրով է Ձեզ հետ շփվում, և տարօրինակ չէ, որ Դուք այսօր ստանում եք շատ հետաքրքիր աշխատանքային առաջարկներ։
Օրվա երկրորդ կեսին կցանկանաք հանգստանալ. հաջորդ օրվան թողեք ոչ այդքան շտապ գործերը և վայելեք հանգիստը։
Ցուլ
Եթե չլիներ Ձեր՝ սուր անկյունները և բարդ իրավիճակները հարթեցնելու հմտությունները, ապա այս օրը կանցնի վեճերի մեջ։ Բայց Դուք ցուցաբերում եք նրբանկատություն և քնքշություն. օգնելու եք Ձեր մտերիմ ընկերներին և հարազատներին։ Բայց ուրիշների գործերով զբաղվելիս չմոռանաք նաև Ձեր մասին։
Օրվա երկրորդ կեսը հաջող է երկարաժամկետ որոշումներ ընդունելու համար։ Դուք ճիշտ եք գնահատում և՛ ստեղծված իրավիճակը, և՛ ձեր ուժերը, այդ պատճառով սխալներ թույլ չեք տալիս։
Երկվորյակներ
Հաջող օր է նոր ծրագրերի համար։ Նոր գործարքները լավ եկամուտ կբերեն Ձեզ, սակայն դա այդքան էլ շուտ չի նկատվի։ Լավ օր է ոչ պաշտոնական շփումների համար։ Հնարավոր է գումար ստանաք։ Նոր ծրագրերը կգնահատվեն. առանց դժվարությունների կգտնենք այնպիսի մարդկանց, ովքեր Ձեզ օգնության կհասնեն։
Հնարավոր է չծրագրած գործուղումներ լինեն, որոնք մեծ օգուտ կբերեն Ձեզ։
Խեցգետին
Օրը լի է լինելու կարևոր տեղեկություններ ստանալով, որը կհուշի Ձեզ ինչ անել հաջորդիվ։
Շփման եզրեր կգտնեք բոլորի հետ։ Աշխատավայրում կարող են որոշակի խնդիրներ առաջանալ, բայց Դուք կգտնեք ճիշտ որոշումը։
Անսպասելի հյուրեր կունենաք և լավ ժամանակ կանցկացնեք նրանց հետ։ Անձնական կյանքում հնարավոր է ռոմանտիկ ժամադրություն։
Առյուծ
Օրը կարծես հենց նրա համար է, որ գրավեք ու նոր երկրպագուներ ձեռք բերեք։ Դուք դուր եք գալիս գրեթե բոլորին, բոլոր նրանց, ովքեր տեսնում են ձեզ, անգամ վատը կամեցողները։ Դրանից կարող են օգտվել նշանի այն ներկայացուցիչները, ովքեր ունեն կարևոր գործնական և ռոմանտիկ հանդիպումներ։
Բացի այդ, օրը նպաստավոր է շրջակա աշխարհը մի փոքր ավելի հիասքանչ դարձնելու համար։ Այնքան էլ կարևոր չէ ինչով կզբաղվեք՝ կահույքը տեղափոխելո՞վ, տան կոսմետիկ վերանորոգմա՞մբ թե՞ տան բակը տեսքի բերելով, ձեզ մոտ ուղղակի ամեն ինչ հիասքանչ կստացվի։
Կույս
Օրը բարենպաստ է ընկերների ու դաշնակիցների հետ շփման համար, ինչպես նաև մարդկանց, ում հետ ժամանակին չէիք կարողանում լեզու գտնել։ Հարցը միայն նրանում չէ, որ դուք պատրաստ եք զիջումների գնալ, ուղղակի ձեզ շրջապատողներն այսօր ավելի հեշտ են ձեզ ընդառաջ գնում, քան ընդհանրապես։ Օրը հարմար է ստեղծագործական մտահղացումներն իրականացնելու և ոչ ստանդարտ լուծումներ պահանջող խնդիրները լուծելու համար։
Նշանի բազմաթիվ ներկայացուցիչների առջև հիասքանչ պրոֆեսիոնալ հնարավորություններ են բացվում։ Բաց չթողնեք կարիերայում առաջ գնալու ձեր հնարավորությունը։ Անձնական հարաբերությունների ոլորտում արմատական փոփոխությունները քիչ հավանական են, բայց դեպքերը զարգանում են հենց այնպես, ինչպես դուք եք ուզում։
Կշեռք
Դուք թեթև եք տրամադրված, բայց դա Ձեզ չի խանգարում։ Ավելին, բազմաթիվ հարցերում ձեր հաջողությունները պայմանավորված են հենց ձեր անմիջականությամբ։ Լավ են անցնում գործնական հանդիպումները, ոչ պաշտոնական հանդիպումից դուք բավական օգտակար տեղեկություն կստանաք։
Օրը հարմար է կենցաղային հարցերը լուծելու համար։ Մեծ գործեր սկսելու համար օրն այնքան էլ հարմար չէ։ Սիրահարված Կշեռքները բավական մեծ հաճույք կստանան իրենց երկրորդ կեսի հետ շփումից։
Կարիճ
Սա ամենավատ օրը չէ, չնայած դժվար օր է։ Ձեր հիմնական խնդիրն օրվա առաջին կեսին չհանձնվելն է, որքան էլ շատ չլինեն խնդիրները։ Պինդ եղեք, նորից ու նորից փորձեք հաղթահարել այն, ինչը չի ստացվում մեկ անգամից և Դուք անպայաման արդյուքն կունենաք։ Փորձառու մարդկանց հետ շփումը ոչ միայն նոր տեղեկություն ստանալու հնարավորություն է, այլև նոր հորիզոններ կբացի ձեր առաջ։
Ավելի ուշադիր եղեք կապեր հաստատելու մեջ։ Այսօր ձեզ ձգում են գրավիչ ու վտանգավոր մարդիկ, որոնց հետ շփումը լավ բանի չի բերի։ Երեկոյան հնարավոր են հաջող ճամփորդություններ։
Աղեղնավոր
Օրը բավականին բարեհաջող է դասավորվում։ Ձեզ մոտ ստացվում է ճիշտ տրամադրվել, ցանկացած խնդիր Դուք հաջողությամբ եք հաղթահարում։ Իրավիճակը բարեհաջող է նոր աշխատանքային հարաբերություններ հաստատելու համար, հնարավոր է առաջխաղացում ունենաք գործերում, որոնք առաջ չէին հաջողվում։
Այծեղջյուր
Օրն առանձնանալու է իր դրական միջավայրով ու դրա շնորհիվ առիթ չի լինի բողոքելու բացասական տրամադրությունից: Օպտիմիզմն ու վստահությունը սեփական ուժերի վրա, թույլ է տալիս ՁԵզ հաղթահարելու խնդիրներն ու տարաձայնություններն այլոց հետ: Բավականին լավ օր է շրջելու համար խանութներով ու կատարելու գնումներ: Ձեր բարեկամների հետ հարաբերությունները գնում են դեպի լավացումը, մի շարք խնդիրներ ինքնաբերաբար լուծվում են: Դուք լավ եք հասկանում նրանց, ովքեր Ձեզ հարազատ են: Ի հայտ կգան նոր հետաքրքրություններ:
Ջրհոս
Ինչ էլ պատահի օրվա ընթացքում Դուք պահպանում եք բարեհոգություն և հանգստություն: Ձեզ օգնության համար շատերն են դիմում, փորձելով հասակալ սեփական խնդիրները, սակայն Դուք նրանց չեք մերժում, քանի որ հասկանում եք, որ Ձեր կենսական էներգիան կբավականացնի նրանց բոլորին:
Սա բավականին հարմար օր է ընտանեկան խնդիրների քննարկման ու տարաձայնությունների լուծման համար: Դուք հաճախ հանդես եք որպես խաղաղապահ ու իրոք ուրախանում եք Ձեր հարազատների հաջողություններով: Հնարավոր են նվերներ ու դրական անակնկալներ:
Ձկներ
Եթե չլիներ Ձեր ունակությունը գնալու ընդառաջ, ապա կարող է ստացվել այնպես, որ Դուք օրը կանցկացնեիք բանավեճերի մեջ: Բայց Դուք կարողանում եք դրսևորել խոհեմություն ու շրջահայացություն` շրջանցելու Ձեր թշնամիներին ու գտնել ընդհանուր լեզու մարդկանց հետ, ում հետ ունեք տարաձայնություններՄիայն թերությունը Ձեզ մոտ դա այն է, որ Դուք մեծ ուշադրություն եք դարձնում այլոց գործերին ու խնդիրներին և ոչ թե Ձեր սեփական:
Օրվա երկրորդ կեսն ամենահարմար ժամանակ է ընդունելու կարևոր որոշումներ: Դուք բավականին լավ եք գնահատում սպառնալիքները և կարող եք ընդունել այն որոշումներն ու անել այն քայլերը, որոնք կլինեն բարենպաստ Ձեզ համար:
emedia.am